2010 թ. մայիի 9-ին կրկնակի տոն էր Ջավախքի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում: Գյուղում նշվեց Մեծ Հայրենականի 65-րդ տարեդարձը եւ պատերազմի վետերաններին նվերներ հանձնվեցին բարերարների կողմից: Դրանց բացի գյուղում վերանորոգվել է Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձանը:
Նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեցին գյուղի նոր մարզադաշտը եւ սպորտային դահլիճը, որոնք համալրված են ամենաժամանկակից մարզական սարքավորումներով եւ նախատեսված են ոչ միայն Ղուշչիի, այլեւ շրջակա գյուղերի (Խաչ-գյուղ, Կարմրավանք, Նարդեւան, Օզնի, Այազմա, Աշխալա եւ այլն) մարզասերների համար:
Գյուղի դպրոցականները ներկայացրեցին բեմականացված ներկայացում հայրենի բնօրրանի մասին, մասնավորապես "Դու ծանո՞թ էս Ղուշչի գյուղին” բանաստեղծությունը: ... Կարդալ ավելին