2010 թ. մայիի 9-ին կրկնակի տոն էր Ջավախքի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում: Գյուղում նշվեց Մեծ Հայրենականի 65-րդ տարեդարձը եւ պատերազմի վետերաններին նվերներ հանձնվեցին բարերարների կողմից: Դրանց բացի գյուղում վերանորոգվել է Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձանը:
Նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեցին գյուղի նոր մարզադաշտը եւ սպորտային դահլիճը, որոնք համալրված են ամենաժամանկակից մարզական սարքավորումներով եւ նախատեսված են ոչ միայն Ղուշչիի, այլեւ շրջակա գյուղերի (Խաչ-գյուղ, Կարմրավանք, Նարդեւան, Օզնի, Այազմա, Աշխալա եւ այլն) մարզասերների համար:
Գյուղի դպրոցականները ներկայացրեցին բեմականացված ներկայացում հայրենի բնօրրանի մասին, մասնավորապես "Դու ծանո՞թ էս Ղուշչի գյուղին” բանաստեղծությունը:
Նորակառույց համալիրի եւ տոնի համար երախտիքի ջերմ խոսքեր ասվեցին գլխավոր բարերար Գեւորգ Մեհրաբյանին, (Ռուսաստանի Դաշնության Տյումենի երկրամաս), որը առաջին տարին չէ, որ օգնում է ոչ միայն հայրենի գյուղին, այլեւ այլ ազգօգուտ նախագծերի, այդ թվում եւ Արցախում կայացած 700 հարսանիքների ֆինանսավորմանը: Համալիրի կառուցմանը ակտիվօրեն աջակցել են բոլոր գյուղացիները՝ գյուղապետ Վարդան Մեհրաբյանի գլխավորությամբ:
Հանդիսությանը Երեւանից ժամանել էր "Ջավախքի ղողանջներ” անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թամարյան: Ներկա էին նաեւ շրջանային ադմինիստրացիայի ներկայացուցիչները: