Վրաստանում հայկական եկեղեցիները խայտառակ վիճակում են գտնվում: Այս մասին Կովկասի ինստիտուտի մարտի 25-ի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Վրաստանում Խաղաղության եւ ազգայնամոլության հետազոտությունների ղեկավար, վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա, այն եկեղեցիները, որոնք մինչեւ հեղափոխությունը հայկական էին, պետք է վերադարձվեն Հայ եկեղեցուն:
Պ.Զաքարեիշվիլին գտնում է, որ Վրաստանում հայերի իրավունքները ավելի շատ պաշտպանվում են, քան խախտվում: Այլ հարց է, որ Վրաստանը պատշաճ կերպով չի կատարում Եվրոխորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես, ազգային փոքրամասնություններին վերաբերող փաստաթղթերի վավերացման հարցով: Նրա գնահատմամբ, թեեւ ազգային փոքրամասնությունների, այդ թվում` ջավախահայության, խնդիրների լուծման որոշակի դինամիկա կա, սակայն իշխանությունները ավելի վճռական պետք է լուծեն այդ խնդիրները: Պ.Զաքարեիշվիլին հաճախ է այցելում Ջավախք եւ գտնում է, որ ջավախահայերի պահանջները հիմնավոր են:
Ախալքալաքում կայացել է «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը
2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացավ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառույցի 200-ից ավել նախկին և ներկա անդամներ, Ջավախքում գործող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ջավախքահայ հասարակական գործիչներ:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Ելույթ ունեցան նաև կառուցի անդամներ Ստեփան Հակոբյանը, Վահագն Հակոբյանը, «Ջավախքի մտավորականների միության» նախագահ Ազատ Շիպակցյանը և այլոք:
Ելույթ ունեցողները խոսեցին ջավախքահայության առջև ներկայումս ծառացած հիմնախնդիրների, հայ բնակչության նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների խտրական քաղաքականության առանձին դրևսևորումների և այլ հարցերի մասին: Հատուկ անդրադարձ կատավրվեց Վրաստանում ս.թ. մայիսի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դրանց ջավախքահայության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը:
Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2010թ. հունիսի 8-ին հանդես եկավ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում «Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների աշխատանոց հետխորհրդային տարածքում» թեմայով զեկույցով:
Միջոցառմանը ներկա էր «Նոր Սերունդ» կազմակերպության ներկայացուցիչը, որը ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում Վրաստանի նախագահին ուղղեց հետևյալ հարցը.
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի, Եվրախորհրդի, ֆրանսիական և եվրոպական դիտորդների, մի շարք ոչ-կառավարական կազմակերպությունների վերջին զեկույցներում նշվում է, որ Վրաստանի հարավում բնակվող ազգային փոքրամասնությունների և մասնավորապես Սամցխե-Ջավախք նահանգում բնակվող հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է իրականացվում: Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու վրացական իշխանությունները կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականները, որոնք պահանջում են ապահովել ազգային փորքամասնու
... Կարդալ ավելին
Ապրիլի վերջին տեղի է ունեցել «Սամցխե Ջավախք» և «Քվեմո Քարթլի» հասարակական կազմակերպությունները միավորելու նախաձեռնության վերաբերյալ խորհուրդ:
Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ներքաղաքական լարվածությունների պատճառով մի քանի անգամ հետաձգված խորհրդի ժամանակ ընդունվել է բանաձև, որտեղ փաստվում է, որ Վրաստանի վարչա-տարածքային կառուցվածքը դաշնային է և իրենք պատկերացնում են հայկական շրջանները մեկ վարչական միավորի մեջ:
Թորոսյանը չի ճշտել, թե ում է սատարում ջավախահայությունը Վրաստանի ներկայիս քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների ընթացքում: Եվ չնայած որ Ջավախքի հայերը դժգոհ են գործող իշխանություններից, Թորոսյանի խոսքերով, ընդդիմությունից նույնպես նրանք ոչինչ չեն սպասում:
Թորոսյանը հիշատակել է 2005թ. Վրաստանի կողմից ստորագրված կոնվենցիան, որն ընդունվել էր ԵՄ–ի կողմից, համաձայն որի Վրաստանն իր վրա է վերցնում մի շարք պարտականություններ.