Իսկ հայկական դպրոցները փակվում են
Մինչեւ հինգերորդ դասարան Աննա Հովհաննիսյանը հայերեն
գրել եւ կարդալ չգիտեր: Սովորում էր ռուսական դպրոցում: Միայն հոկտեմբերին
ծնողները որոշեցին երեխային տեղափոխել հայկական դպրոց, այն էլ Աննայի
բազմաթիվ խնդրանքներից ու պնդումներից հետո:
Մի քանի
ամիս է տասնամյա Աննան հաճախում է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցը:
Սկզբում դասերը հաճախ չէր հասցնում, բայց ընդամենը երկու ամսվա ընթացքում
կարողացավ սովորել տառերն ու կարդալ վարժ այնքան, որ ուսուցիչները գոհ
մնան:
«Աննան, սակայն, բացառություն է:
Օրինաչափության նման է դարձել, որ ծնողները նախընտրում են ռուսական եւ
վրացական դպրոցները», ասաց թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն
...
Կարդալ ավելին