Հունիս 03, 2010 | 12:56
Ջավախքի հայաբնակ Սաթխա գյուղի
երիտասարդությունը բողոքում է անգործությունից, որի պատճառով մարդիկ լքում
են գյուղը: «Երիտասարդները սաղ օրը ավարությունից (անգործությունից) ստեղ
կռիվ-մռիվ են անում եւ մեքենայով ֆռռան գը ողջ ժամանակ»,- NEWS.am-ի
թղթակցի հետ զրույցում հետեւյալ կերպ նկարագրեց գյուղի երիտասարդության
առօրյան, գյուղի բնակիչ, 18-ամյա Սերգեյ Խաչատրյանը, ով նոր է ավարտել
դպրոցը: Միակ բանը, որ լցնում է Սերգեյի օրը, խոտհունձն է: Սակայն 1800
բնակչություն ունեցող Սաթխայում ողջ օրը պարապ են ոչ միայն երիտասարդները,
այլ նաեւ տարեցներն ու միջին տարիքի ներկայացուցիչները:
...
Կարդալ ավելին