Սբ. Աստվածածնի Վերափոխման
տոնը Ախլցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Օգոստոսի 15-ի
Ախլցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Աստվածածնա
Վերափոխման տոնին նվիրված Սբ. Պատարագ: Պատարագից հետո ըստ հայ եկեղեցում
պահպանված հնագույն ավանդության կատարվեց խաղողի օրհնություն:
Սբ.
Պատարագից հետո, եկեղեցու բակում տեղի ունեցավ Սբ. ԱստվածածնիՎերափոխման
տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ախալցխայի Հայկական
Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի սաների կողմից:
Միջոցառման
ընթացքում ելույթներով հանդես եկան կենտրոնի անհատ կատարողներ, ինչպես
նաև «Գոհանամք » երգի-պարի համույթը:
Միջոցառման ավարտին
կենտրոնի լավագույն սաները պարգևատրվեցին գովասանագրերով:
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ
Եկեղեցին Աստվածածնի մահվան-երկինք փոխադրվելու հիշատակը տոնվում է
«Վերափոխումն կամ Ննջումն Սբ. Կույսի» անվան տակ: Այս տոնը մեր եկեղեցու
հինգ գլխավոր (տաղավար) տոներից չորրորդն է – կատարվում է օգոստոսի 15-ի
մերձակա կիրակի օրը:
Քրիստոս խաչի վրա կրած Իր ծանր չարչարանքների
մեջ անգամ չմոռացավ Իր մորը և առաքյալների խնամքին հանձնեց նրան: Քրիստոսի
համբարձումից հետո Ս. Կույսը շրջապատվեց ջերմ հոգածությամբ և 15 տարի ապրեց
Երուսաղեմում: Ապա Սուրբ Մարիամը հանգիստ ու խաղաղ ննջեց: Առաքյալները և
բարեպաշտ քրիստոնյաները հանդիսավոր թափորով Աստվածամոր մարմինն ամփոփեցին
Գեթսեմանի պարտեզի լանջին: Թաղումից հետո երեք օր ու գիշեր գերեզմանի մոտ
հրեշտակային երգեր էին լսվում: Թաղմանը չի մասնակցում միայն Բարդուղիմեոս
առաքյալը, որը բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի
մասինª նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, վերջին անգամ տեսնելու
և իր որդիական սերն ու հարգանքը մատուցելու Տիրամորը: Սակայն, երբ
աշակերտները գլորում են գերեզմանի քարըª Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի
լինում: Նրանք հասկանում են, որ Քրիստոս Իր մորը երկինք է փոխադրել: Ահա թե
ինչու Սուրբ Կույսի երկրավոր կյանքի վախճանն անվանվում է §ննջում¦,
որպեսզի հասկանալի դառնա նրա երկինք վերափոխվելը: Սուրբ Կույս
Աստվածածինը հայ քրիստոնյայի համար դարեր շարունակ եղել է գերագույն
հարգանք վայելող բացառիկ անձնավորություն: Նրա կուսական մաքուր կյանքը,
առաքինի վարքը և աստվածահաճո ընթացքը եղան այն գրավականը, որով նա
առանձնացավ աշխարհի բոլոր կույսերից, ընտրվեց Աստծու կողմից և ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ
դարձավ: Ուստի, տոնի առաջին պատգամը մաքրակենցաղությամբ, սրբությամբ և
բարոյական առողջ սկզբունքներով մեր կյանքն ապրելու պատգամն է:
Հայ ժողովուրդը միշտ էլ մեծ
ցնծությամբ և խոր ակնածանքով է նշել Աստվածածնի տոնը, ուխտագնա-ցություններ
կազմակերպել դեպի այն սրբավայրերը, որոնք կոչվում են Աստվածածնի անունով:
Հայ ուխտավորն իր աղոթքների մեջ դիմել է Աստվածածնի բարեխոսու¬թյուններին,
հայցել նրա օգնությունը, որպեսզի սուրբ մնա հայ ընտանիքը, հայ կինը և հայոց
օջախը: Աստվածածնի տոնին Հայ Եկեղեցում պահպանված գեղեցիկ ավանդության
համաձայն, տեղի է ունենում խաղողի օրհնություն: Խաղողը հայերի համար
համարվում է դաշտերի ու այգիների ազնվագույն պտուղը, ինչպես Հիսուս
Աստվածածնի օրհնյալ պտուղն է. §Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո
որովայնի պտուղը¦ (Ղուկաս 1 : 42):