2009թ. դեկտեմբերին մի քանի կազմակերպությունների կողմից հիմնադրվեց «Ջավախքահայության
իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը»,
որի նպատակն էր միջազգային և այլ օրենսդրությունների հիմքի վրա
բարձրաձայնել ջավախքահայության շրջանում տեղի ունեցող խտրականությունների
մասին:
«Միտք» վերլուծական կենտրոնը, որպես հարավկովկասյան տարածաշրջանի բնիկ
ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող
կազմակերպություն, հարկ համարեց դառնալ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր
անդամներից մեկը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միտք» վերլուծական կենտրոնը
մշտապես որպես իր գործունեության ուղղություն ունեցել է քաղաքագիտական,
այլ ոչ թե քաղաքական գործելակերպը, իսկ Համակարգող Խորհրդին
անդամակցում են առավելաբար քաղաքական կազմակերպություններ և Խորհուրդը
հանդես է գալիս որպես նույնատիպ կա
... Կարդալ ավելին
«Երկիր» միությունը մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների
հանձնաժողովում Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների
պաշտպանության հարցի քննարկմանը
2007 թ. հոկտեմբերի 15-16-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի
91-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցան Վրաստանի կողմից ՄԱԿ-ի
քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայի
շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված լսումները:
Ի թիվս մարդու իրավունքների ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, քննարկվեց
նաեւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության
ներկայիս վիճակը: Այդ քննարկումներին մասնակցեցին նաեւ Հայրենադարձության
եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության
ներկայացուցիչները: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից «Երկիր»
միությանը իրավունք տրվեց նստաշրջանի շրջանակներում իր անունից
կազմակերպել առանձին քննարկում` նվիրված խնդրո առարկա հարցին:
2004թ. հունիս. կազմակերպության աշխատակիցները Ջավախքում
տիրող կացությանը ծանոթանալու նպատակով կատարել են ուղեւորություն Ջավախք
եւ Ծալկա` այցելելով Ժդանովական, Փոկա, Նարդեւան եւ Կարծախ գյուղերը:
2005թ. ամառ-աշուն. «Երկիր» միության աշխատակիցները
ուսումնասիրել են Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի,
Բորժոմիի եւ Ծալկայի շրջանների 33 հայաբնակ բնակավայրերի սոցիալ-տնտեսական
կացությունը:
Ուսումնասիրությունների արդյունքում յուրաքանչյուր բնակավայրի համար
պատրաստվել է ամփոփ տեղեկագիր, որտեղ առանձնացվել են այդ բնակավայրի առջեւ
ծառացած հիմնական խնդիրները:
2005թ. աշուն. Օժանդակություն է ցուցաբերվել Ջավախքի
երիտասարդական մարզա-մշակութային միությանը Ախալքալաքի երիտասարդական
կենտրոնում ինտերնետային կապ հաստատելու գործում:
2005թ. աշուն. հովանավորվելէ Ասպինձայի
Դամալա գյուղում մարզման սրահի ստեղծման «ՋԵՄՄ»-ի ծրագրի ֆինանսավորումը:
Ներկայումս Հայաստանի (ներառյալ Արցախը) սահմաններից դուրս գոյություն
ունի մեր պատմական Հայրենիքի` Հայկական լեռնաշարհի մաս կազմող միայն մեկ
երկրամաս, որտեղ համախումբ բնակվում են հայերը: Դա Ջավախքն է իր հարակից
շրջաններով:
Ըստ վրացական պաշտոնական վիճակագրության հայերը կազմում են Սամցխե-Ջավախքի
նահանգի բնակչության շուրջ 60 %-ը, բուն Ջավախքում բնակչության շուրջ 94%-ը
(Ախալքալաքի շրջանում` 57,500 եւ Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջանում`
32,900 մարդ): Ծալկայի շրջանում հայերը կազմում են բնակչության շուրջ 55
%-ը (11,500 մարդ): Ամբողջ Վրաստանում բնակվում է շուրջ 250,000 հայ:
Մի շարք սոցիալ-տնտեսական, կրթամշակութային եւ հոգեբանական գործոնների
հետեւանքով ջավախքահայությունը լքում է իր հայրենիքը: Արտագաղթին նպաստում է
նաեւ վրացական իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների
նկատմամբ տարվող խտրական քաղաքականությունը: Ոտնահարվում են հայ
փոքրամասնության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական եւ կրոնական
տարրական իրավունքները: