<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 26.04.2024, 06:16
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Август 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Август » 30
Օգոստոս 30, 2010 | 08:55

Էկվադորում ուղեւորատար ավտոբուսը շրջվել է անդունդը, որի հետեւանքով 36 մարդ զոհվել է, 12-ն սրացել են տարբեր աստիճանի վնասվածնքեր: Ինչպես հաղորդում է Аssociated Press-ը` հղում անելով տեղի ոստիկանության աշխատակիցներին, ողբերգությունը տեղի է ունեցել  նախօրեին մայրաքաղաք Կիտոյից 100 կմ հեռավորության վրա:

Ոստիկանությունում նշում են, որ, ամենայն հավանականությամբ, վարորդը ննջել է ղեկին: Ներկայումս, պարզվում են տեղի ունեցածի մանրամասները, հաղորդում է «Իտառ Տասս»-ը:

Просмотров: 462 | Добавил: JAVAXQ | Дата: 30.08.2010 | Комментарии (0)


Օգոստոս 30, 2010 | 09:40

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չի հուզում այն փաստը, որ ամերիկացիների զգալի մասն իրեն համարում են մահմեդական: Նկատենք, որ նման հարցում անցկացնելու դրդապատճառն այն էր, որ Սպիտակ տան ղեկավարը հավանության էր արժանացրել 2001թ-ին սեպտեմբերի 11-ին ոչնչացված երկվորյակ երկնաքերերի տեղում մահմեդական մշակութային կենտրոն կառուցելու նախագիծը:

Pew Research Center-ի անցկացրած հարցման արդյուքներով,  յուրաքանչյուր 5-րդ ամերիկացին նշել էր, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը մահմեդական է։ Օբաման մեկնաբանելով այս փաստը, նշել է, որ չի պատրաստվում «լրջորեն անհանգստանալ» այդ շշուկներից։ Նրա խոսքով, տարածված նման կարծիքի պատճառը «ապատեղեկատվության ցանցն է»։

ԱՄՆ նախագահը նշելով այն փաստ, որ  իրեն անընդհատ մեղադրում, որ ԱՄՆ-ում չի ծնվել, ասել է. «Ես չեմ կարող բոլոր ... Կարդալ ավելին

Просмотров: 487 | Добавил: JAVAXQ | Дата: 30.08.2010 | Комментарии (0)

Օգոստոս 30, 2010 | 09:49

ԱՄՆ-ում մեկնարկել է Dollar ReDe$ign Project անվանումը կրող դիզայներական մրցույթը, որի մասնակիցներն առաջարկում են ամերիկյան արժույթի արտաքին տեսքի նոր տարբերակներ: Մրցույթի նախնական տվյալներով, որը պետք է շարունակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, ամենաշատ ձայներ է հավաքել բրիտանա-ամերիկյան Dowling Duncan դիզայն ստուդիայի նախագիծը, որտեղ հեղինակները որոշել են, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը շատ երկար է «լռվել» մեկ դոլարանոցի վրա: Նախագծի հեղինակները նախատեսում են նրա փոխարեն մեկ դոլարանոցի վրա պատկերել Բարաք Օբամայի նկարը, այն պարզ պատճառով, որ նա առաջին աֆրո-ամերիկացի նախագահն է ԱՄՆ պատմության մեջ, գրում է www.gcoins.net/ru/blog պորտալը:

Դիզայն ստուդիան մյուս թղթադրամների համար առաջարկել է հետեւյալ մեկնաբանությունները. 5 դոլարանոցը խորհրդա ... Կարդալ ավելին

Просмотров: 488 | Добавил: JAVAXQ | Дата: 30.08.2010 | Комментарии (0)

Օգոստոս 30, 2010 | 12:23

Էներգետիկ հարցերի, տնտեսական կապերի, ինչպես նաեւ տարածաշրջանում իրականացվող բազմավեկտոր քաղաքականության ու ուժերի բաշխվածության առումով Հարավային Կովկասը շարունակում է մնալ համաշխարհային զարգացումների ուշադրության կենտրոնում։ Օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով, տարածաշրջանը վերջին ժամանակներս կարեւորություն է ձեռք բերել նաեւ հայ-ռուսական ռազմական նոր պայմանավորվածության առումով։ «Հարավային Կովկասում կայուն զարգացման համար գերտերությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ջանքեր չեն խնայում։ Պատճառն, առավելապես, տարածաշրջանում առկա ադրբեջանական ապակառուցողական գործողություններն  ու հայտարարություններն են»,- նշեց Արտակ Զաքարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները ... Կարդալ ավելին

Просмотров: 478 | Добавил: JAVAXQ | Дата: 30.08.2010 | Комментарии (0)

Օգոստոս 30, 2010 | 12:17

Թուրքիայի վարչապետ Էրդողանը բասկետբոլի աշխարհի առաջնության ամենաուշադիր երկրպագուներից մեկն է: Թուրքիայում անցկացվող աշխարհհի առաջնության երկրորդ օրը այդ երկրի հավաքականը նախնական փուլում 65:56 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի թիմին:

Այդ հաղթանակից հետո Էրդողանը հայտարարել է, թե երջանիկ է` Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ, սակայն հավելել է, որ շատ ավելի կարեւոր է հաղթել Հունաստանին: «Մեր նպատակը խմբում առաջին տեղը գրավելն է: Ռուսաստանի նկատմամբ հաղթանակն այդ հնարավորությունը տալիս է, անհրաժեշտ է հաղթել նաեւ Հունաստանին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը:

Просмотров: 487 | Добавил: JAVAXQ | Дата: 30.08.2010 | Комментарии (0)

Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar