«Արցախի ազատագրված հողերը չբնակեցվեցին իշխանությունների ապաշնորհ
քաղաքականության պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` պատասխանելով Aysor-ի
հարցին, թե ինչպե՞ս կգնահատի անցած տարիների դեմոգրաֆիական
քաղաքականությունը:
Նա նշեց, որ շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում Լաչինում, Աղդամում և
մյուս շրջաններում: Մ. Եղիազարյանի համոզմամբ` ոչ մեկը չցանկացավ հայ
ժողովրդի համար գլոբալ հարց լուծել. «99 %-ն ուզում են իրենց ստամոքսի,
իրենց կեցության հարցը լուծել: Դրա համար ոչ մի բան չստացվեց»:
Ազատամարտիկի խոսքերով, եթե մեկն ունի շատ կապիտալ, շատ սեփականություն,
ապա դա քամուն չի տալիս ու չի հրաժարվում, այլ տալիս է վարձով, կամ այլ
կերպ է օգտագործում:
«Թող մեզ տան Արևմտյան Հայաստանը, մենք կորոշենք` ինչ անել»,- ասաց Մ.
Եղիազարյանն ու հավելեց. «Մեզ սպանեցին, մեր վարկանիշն ընկավ: Հենց
Արևմտյան Հայաստանը ձեռք բերենք, Նախիջևան, Ջավախք, մեր ռեյտինգը սարսափելի
բարձրանալու է: Էլ մենք 8-9 մլն չեն
... Կարդալ ավելին
Բեռլինյան պատի փլուզման 20-ամյակի տարելիցին ասուլիսի ժամանակ
անդրադարձան Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ
Ալեքսանյանն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«20 տարի առաջ տեղի ունեցածը շատ դրական իրադարձություն էր: Բեռլինյան
պատի փլուզումը դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն գերմանական ժողովրդի
համար, այլև ողջ մարդկության, միջազգային հարաբերությունների վրա»,- ասաց
Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ Տիգրան Կարապետյանի, եթե փլուզվել է Գերմանիայի ժողովրդին ժամանակին
բաժանող պատը, նման մի պատ սկսել է առաջանալ Հայաստանի շուրջ:
«Մենք՝ հայերս, պետք է մտածենք, որ չորս կողմից շրջափակված ենք: Եվ
կարևոր չէ, որ իրատեսական պատ լինի, որ մենք դա պատկերացնենք»,- ասաց Տ.
Կարապետյանը` հավելելով, որ հայության համար հետզհետե բարդ խնդիր է դառնում
իր առանձին հատվածների, մասնավորապես՝ ջավախքահայության կարիքների մասին
հոգալը:
«Մենք արդեն չենք կարողանում Ջավախքում մեր ազգակիցներին նույնիսկ
գրականություն ուղարկել: Իշխանավորը պետք է մտածի, թե ինչ ան
... Կարդալ ավելին
2009թ. դեկտեմբերին մի քանի կազմակերպությունների կողմից հիմնադրվեց
«Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը», որի
նպատակն էր միջազգային և այլ օրենսդրությունների հիմքի վրա բարձրաձայնել
ջավախքահայության շրջանում տեղի ունեցող խտրականությունների մասին:
««Միտք» վերլուծական կենտրոնը, որպես հարավկովկասյան տարածաշրջանի բնիկ
ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող
կազմակերպություն, հարկ համարեց դառնալ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր
անդամներից մեկը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միտք» վերլուծական կենտրոնը
մշտապես որպես իր գործունեության ուղղություն ունեցել է քաղաքագիտական,
այլ ոչ թե քաղաքական գործելակերպը, իսկ Համակարգող Խորհրդին անդամակցում են
առավելաբար քաղաքական կազմակերպություններ և Խորհուրդը հանդես է գալիս
որպես նույնատիպ կազմակերպություն, նպատակահարմար ենք համարում, սկսած 2010
թ. օգոստոսի 18-ից, դադարեցնել մեր անդամակցությունը «Ջավախքահայության
իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդում»: Միաժա
... Կարդալ ավելին
Երեկ` Ս. Աստվածամոր վերափոխման տոնի օրը,
Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, ինչպես
նաև Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա
Սալբիյանի և Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տ. Տաթև Մարուքյանի մասնակցությամբ
կատարվեց նորոգված Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դռնբացի արարողությունը,
ինչպես նաև մատուցվեց պատարագ, խաղողօրհնեքի կարգ և ավանդական մատաղի
օրհնություն:
Ախալքալաքի Սուրբ Խաչ
եկեղեցին կառուցվել է 1856 թվականին: 2010-ին սկսվել էր դրամահավաք, որին
մասնակցողներից ամենամեծ ներդրում արել է ծնունդով Ախալքալաքցի, իս
... Կարդալ ավելին