Վրաստանը նպաստում է ԱՄՆ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման
երկարաժամկետ նախագծին: Նման կարծիք է հայտնել Սեւծովյան-կասպիական
քաղաքական եւ սոցիալական հետազոտոթյությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր
Զախարովը՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի այցի արդյունքների ամփոփոման վերաբերյալ
հեռուստակամուրջի ընթացքում:
Նրա խոսքով, Վրաստանն ամեն կերպ աջակցում է իր տարածքում ամերիկյան
ռազմակայանների տեղակայմանը, ճանապարհների անվան տակ թռիչքուղիներ
կառուցելով ԱՄՆ ռազմական օդուժի համար: «Մոսկվայի արձագանքը Թբիլիսիի նման
գործողություններին պետք է լինի համարժեք: Պարզ է, որ երկու երկրների
հարաբերությունները փակուղի են մտել եւ դա այնքան է շարունակվելու, քանի
դեռ Վրաստանում կառավարում է Միխայիլ Սահակաշվիլին»,- ամփոփել է փորձագետը: