Օգոստոս 30, 2010 | 20:32
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է հայ եւ ադրբեջանցի
ուսանողների հետ: Հանդիպումը կայացել է Սահակաշվիլիի Հավլաբարի
նստավայրում:
Վրաստանի նախագահը հպարտորեն հայտարարել է, որ ինքը շատ բան է փոխել
կրթական համակարգում, որպեսզի ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչները կարողանան ընդունվել վրացական բուհեր:
«2010-ին 300 դիմորդներ համարձակություն դրսեւորեցին եւ ազգային
քննություններ հանձնեցին նոր ծրագրով: Դուք դարձաք ուսանողներ եւ դա մեծ
հաղթանակ է ինձ համար: Ցանկանում եմ, որ ձեր թիվն էլ ավելի մեծանա»,-
հայտարարել է նա ու հավելել, որ մարդիկ չեն գնահատվում իրենց ազգությամբ
կամ կրոնով:
«Վրաստանում ավելի շատ են վրացական մահմեդականները, քան վրացական
քրիստոնյաները: Կարեւոր է, որ բոլորը հաջողության հասնելու շանս ունենան:
Դրա վառ օրինակը կրթության նախարար Դմիտրի Շաշկինն է, ով ղեկավարում է ինձ
համար ամենակարեւոր նախարարությունը: Նա կարող է ավելի բարձր պաշտոն
զբաղեցնել, այդ թվում նաեւ նախագահի: Վստահ եմ, որ կանցնի ժամանակ եւ
Շաշկինին կհիշեն որպես ինքնազոհ վրացական գործչի»,- ասել է նա, կրկին
հնչեցնելով իր ռուս հետնորդի անունը:
Սահակաշվիլիի խոսքով, Վրաստանը բազմազգ ու բազմամշակույթ երկիր է, որտեղ
բոլոր մարդիկ արժեք են: Նախագահը խոսել է նաեւ վրացերենի իմացության
անհրաժեշտության մասին:
Հանդիպման ավարտին Սահակաշվիլին համակարգիչներ է նվիրել այն
ուսանողներին, ովքեր լավ արդյունքներ են ունեցել «Միասնական ազգային
քննությունների» ժամանակ: