Տեղեկացնենք, որ քննարկում-սեմինարի կազմակերպիչն է Ջավախքահայության
իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը, որը բաղկացած է 5
կազմակերպություններից` Հայաստանում և Ջավախքում գործող «Ջավախք»
հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպություն, «Միտք»
վերլուծական կենտրոն, «Վիրք» չգրանցված կուսակցություն, «Ջավախք»
ժողովրդական շարժում, «Երկիր» ՀԿ Միություն:
Քննարկմանը հրավիրված բանախոսները նախ հանդես եկան զեկույցներով`
Ջավախքի աշխարհաքաղաքական դերի, «վրացական իշխանությունների հայաթափման
քաղաքականության մեխանիզմների», Ջավախքի խնդրի նկատմամբ Հայաստանի
քաղաքականության, միջազգային ատյաններում ջավախքահայության իրավունքների
պաշտպանության խնդիրների վերաբերյալ, ապա ներկաները ևս խնդրի վերաբերյալ
արտահայտեցին իրենց մոտեցումները, դիրքորոշումն ու առաջարկությունները: