Այսօր Վրաստանի շրջակա միջավայրի
պահպանության նախարար Գոգա Խաչիձեն հայտարարել է, որ Վրաստանի անտառներում
դիտավորյալ հրկիզում է եղել: «Իմ սուբյեկտիվ կարծիքով, Սամցխե-Ջավախքում
բորբոքված հրդեհը միտումնավոր հրկիզման հետևանքով է եղել, և
հետաքննությունն արդեն կասկածյալներ է հայտնաբերել»,- «Գրուզիա օնլայնի»
փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարարը: Գոգա Խաչիձեն նաև տեղեկացրել է, որ վերջին
օրերին երկու մեծ հրդեհ է գրանցվել: Առաջինը` Բորժոմի կիրճում, որն արդեն
թուլացել է և այլևս վտանգ չի ներկայացնում, իսկ երկրորդը` Ածկուրիում,
որտեղ իրավիճակը քիչ այլ է. վառվել է 25 հա անտառատարածք: Նախարարը նշել է,
որ վերջին տվյալներով կրակի այլ օջախներ չեն գրանցվել: Հիշեցնենք,
որ Գոգա Խաչիձեն եղել է Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետը:
|