Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջին անգամ
շոշափել է իր հետնորդի թեման: Վրաստանի հաջորդ նախագահի անունը հնչել է
ակնարկի ձեւով` առանց հստակության: Սահակաշվիլիի նախագահական ժամկետն
ավարտվում է 2013 թվականին:
Վրաստանում այնպիսի իրավիճակ է, որ երկրի ցանկացած ազգության
ցանկացած քաղաքացի հնարավորություն ունի հաջողության հանսել եւ կարիերա
անել: Նախագահ կարող է դառնալ Շաշկինը, Կուրբանովը կամ մեկ այլ էթնիկ խմբի
ներկայացուցիչ, որովհետեւ մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որտեղ Վրաստանի
ժողովուրդն իրեն զգում է որպես մեկ ամբողջություն»,-հայտարարել է
Սահակաշվիլին:
«Այստեղ է գտնվում Դմիտրի Շաշկինը (Վրաստանի Կրթության եւ գիտության
նախարարը), ում անունն ու ազգանունը ռուսական են: Նրա հայրն, ի դեպ, եղել է
Սահմանադրական դատարանի արժանի անդամներից մեկը: Դմիտրին ինձ համար
ամենակարեւոր նախարարությունն է ղեկավարում: Հույս ունեմ, որ կանցնի
ժամանակ եւ պատմաբանները նրա գործունեությունը կգնահատեն որպես կարեւոր
պետական, վրացական, ազգային գործչի գործունեություն: Եւ իհարկե, նա կլինի
այլ պաշտոնի, բնականաբար»,- նշել է Վրաստանի նախագահը, ազգային
փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ,
որոնք այս տարի ուսանող են դարձել:
Միաժամանակ, ըստ վրացական լրատվամիջոցների, Դմիտրի Շաշկինը կարող է
նշանակվել վարչապետի պաշտոնում: Ինքը` Շաշկինը հերքել է այդ լուրերը: