ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԻՆՉ
ԱՅԺՄ ՃԱՆՄԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր
աշխարհի 21 երկրներ 1915 թ. Օսմնայան կայսրությունում տեղի ունեցած
իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: Այս 21 երկրները
տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Այս
քարտեզում մուգ գույնով ներկված երկրները ազգային ժողովի կողմից հայոց
ցեղասպանության իսկությունը ճանաչած պետություններն են: Իսկ բաց գույնով
ներկված պետություններում հայոց ցեղասպանությունը ճանաչել են մասամբ. Որոշ
նահանգներում այն ընդունվել է, սակայն ընդհանուր պետության կողմից՝ ոչ: Աշխարհում
հայտնի մի շարք ցեղասպանագետներ եւ գիտական լայն շրջանակներ 1915 թ.
իրադարձությունները որակում են որպես իրականում տեղի ունեցած, ազգի
ոչնչացման նպատակով կանխամտածված գործողություններ, այսինքն
ցեղապսանություն: Բացի այդ, Եվրախորհուրդը, Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական ասամբլեան, եւ մի շարք միջազգային կազմակերպությունների
կողմից տարբեր ժամանականահատվածներում ընդունած որոշումների համաձայն
ընդունվել է Հայոց ցեղասպանության պատմական իսկությունը: «Թեեւ ոչ բոլոր
պետություններն են ընդունել ցեղասպանության իսկությունը, սակայան,
չընդունած երկրների ազդեցիկ լրատվամիջոցները անդրադառնալով 1915 թ.
դեպքերին այն որակում են որպես Հայոց ցեղասպանություն: Այդ պարբերականներն
են «The New York Times»,« Associated Press», «Los Angeles Times», «The
Times ve The Independent»,գրում է «ntvmsnbc» թուրքական կայքը: Հայոց
ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր
մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչեւ պետությունների
ղեկավարներն ու օրենսդիր մարմինները: Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի
բանաձեւերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել է 1987, 1998, 2000, 2001,
2002, եւ 2005թ.թ.:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են.
Ռուսաստանի
Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թվականներին
Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել: Կիպրոսի
հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982 թվականին
երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Ցեղասպանության
փաստը: Հունաստանի
խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին` 1915 թվականի ապրիլի 24-ը
Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի
հիշատակման օր ճանաչելու մասին որոշում է ընդունել: Կանադայի
խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի
ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Իսկ արդեն
2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան
Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը: Իտալական 33 քաղաք ճանաչել է Հայոց
ցեղասպանությունը: 2000 թվականի ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության
ճանաչման հարցը քննարկվել է Իտալիայի խորհրդարանում:
Լիբանանի
Ազգային խորհուրդը 1997 թվականի ապրիլի 3-ին բանաձև է ընդունել, որում
ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր:
Բանաձևը կոչ է անում Լիբանանի ժողովրդին` ապրիլի 24-ին միասնական լինել հայ
ժողովրդի հետ: Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը
ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված
Ցեղասպանությունը: Հարավավստրալական
Նոր Ուելս
նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997 թվականի
ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը,
որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և ապրիլի 24-ը
հռչակել Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օր` կոչ անելով Ավստրալիայի
խորհրդարանին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար քայլեր ձեռնարկել:
2009 թվականի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը
Ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձև է ընդունել: Բելգիայի
Սենատը 1988 թվականին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է
ընդունել և դիմել է ներկա Թուրքիայի կառավարությանը` Ցեղասպանությունն
ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու
համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից
մինչև մեկ տարվա ազատազրկում։ Ֆրանսիայի
Ազգային խորհուրդը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի
Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի
7-ին բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: Սակայն
սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձևի տեքստը, փոխարինելով սկզբնական`
«Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի
ցեղասպանության փաստը»` «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915
թվականին Ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով: 2001 թվականի հոկտեմբերի
18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը
ճանաչող բանաձևը: Իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի
համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական
պատասխանատվություն է սահմանվել:
Արգենտինայի Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին
Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող
որոշում է ընդունել: Շվեդիայի
խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին
հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված
դիմումը, որը դատապարտում և ճանաչում է 1915 թվականին թուրքերի իրագործած
ոճիրը, պաշտոնապես ճանաչել 2010 թ.:
Մեծ Բիտանիա. Ուելսի Ազգային ժողովը 2002 թվականին
ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը:
Նիդերլանդներ. Հոլոնդիայի
խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը 2004 թվականին:
Սլովակիայի խորհրդարանը
Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004 թվականին:
Գերմանիայի
Բունդեստագը 2005 թվականին առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է
«1915 թական ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի
հիշատակման օրվա» բանաձևը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի
թուրքերի և հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբի Օսմանյան
կայսրությունում տեղի ունեցած իրաարձությունները չեն որակվում
«Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ
ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց
ցեղասպանություն»:
Լիտվայի
խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող
բանաձև ընդունել է 2005 դեկտեմբերին: Բանաձևն ընդունվել է ձայների
մեծամասնությամբ, որի օգտին քվեարկել է Լիտվայի խորհրդարանի 48 պատգամավոր,
երեք պատգմավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, դեմ ձայներ չեն եղել:
Քննարկման ժամանակ պատգամավորները նշել են, որ պատմական փաստերը ժխտելն
անիմաստ է և անհնար:
Վենեսուելայի
խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է 2005
թվականի հուլիսի 14-ին: Հայ համայնքի նախաձեռնությամբ փաստաթուղթը
խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը և
փաստաբան Ժանետ Մադրիսը:
Չիլիի
Սենատը 2007 թվականի հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որում
կառավարությանը կոչ է անում` աջակցել հայ ժողովրդին և դատապարտել նրա դեմ
իրականացված Ցեղասպանությունը:
Շվեյցարիայի
խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչումը հետապնդող խումբ է
գործում: Խումբը պարբերաբար բարձրացնում է Ցեղասպանությունը ճանաչելու
հարցը և հասել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության գործընթացի
ճանաչմանը: Պատմական փաստը ժխտելու համար Շվեյցարիայում նույնպես քրեական
պատասխանատվություն է սահմանված:
Բրազիլիայի
ամենամեծ նահանգի` Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006 թվականին ապրիլի
24-ը «1915 թվականին ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի
հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ
էության ճանաչվում է Ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է
միաձայն: Բրազիլական հաջորդ նահանգը, որի խորհրդարանում կրկին միաձայն
ընդունվել է Ցեղասպանությունը ճանաչող օրենք, Սեարան է:
ԱՄՆ-ի
50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել է Ցեղասպանությունը և
քսանչորսը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
2000
թվականի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովը ընդունել է № 596 բանաձևը, որով ընդունում է 1915–1923
թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործված
ցեղասպանությունը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացուցիչների պալատի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմի և 21 դեմ ձայնով
ընդունել է բանաձևը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո է դրել այն ԱՄՆ
Սենատի օրակարգ ներառելու վրա։ 2009 թվականի մարտի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրես
հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր` 252-րդ բանաձև է ներկայացվում: 1915
թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը
ճանաչելու վերաբերյալ բանաձևը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց 2010 մարտի 4-ին:
Սակայան
ԱՄՆ-ում մոռացության են մատնել այն հանգամանքը, որ 57 տարի առաջ Միացյալ
Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը
մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Արդարադատության Միջազգային Դատարան,
ինչը նաեւ հայտնի է որպես Համաշխարհային Դատարան:
Հայոց
ցեղասպանությանն անդրադարձող կեսդարյա վաղեմության այս փաստաթուղթը
հայտնաբերել է պրոֆեսոր Ուիլիամ Ա. Շաբասը, ով 2008թ հունիսի 4-ին այն
տեղադրել էր «PhD Studies in Human Rights» կայքէջում: Միացյալ Նահանգների
կառավարության կողմից Արդարադատության Միջազգային Դատարան ներկայացված այս
փաստաթուղթը ընդրկված է Արդարադատության Միջազգային Դատարանի 1951թ. մայիսի
28-ի զեկույցում, որը վերնագրված է. «Ցեղասպանություն հանցագործության
կանխման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիային ուղղված վերապահում»:
Հայոց
ցեղասպանության մասին խնդրո առարկա հիշատակումը գտնվում է Արդարադատության
Միջազգային Դատարանի զեկույցի 25-րդ էջում. «Ցեղասպանության մասին
կոնվենցիան արդյունք է անմարդկային եւ բարբարոսական գործողությունների
պրակտիկայի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ
համաշխարհային պատերազմը եւ դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ
ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր գտնվել են կանխամտածված
ոչնչացման սպառնալիքի տակ եւ ենթարկվել են կանխամտածված ոչնչացման»:
|