Հայտարարություն
2009թ. դեկտեմբերին մի քանի կազմակերպությունների կողմից հիմնադրվեց «Ջավախքահայության
իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը»,
որի նպատակն էր միջազգային և այլ օրենսդրությունների հիմքի վրա
բարձրաձայնել ջավախքահայության շրջանում տեղի ունեցող խտրականությունների
մասին:
«Միտք» վերլուծական կենտրոնը, որպես հարավկովկասյան տարածաշրջանի բնիկ
ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող
կազմակերպություն, հարկ համարեց դառնալ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր
անդամներից մեկը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միտք» վերլուծական կենտրոնը
մշտապես որպես իր գործունեության ուղղություն ունեցել է քաղաքագիտական,
այլ ոչ թե քաղաքական գործելակերպը, իսկ Համակարգող Խորհրդին
անդամակցում են առավելաբար քաղաքական կազմակերպություններ և Խորհուրդը
հանդես է գալիս որպես նույնատիպ կազմակերպություն, նպատակահարմար ենք
համարում, սկսած 2010 թ. օգոստոսի 18-ից, դադարեցնել մեր անդամակցությունը
«Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդում»:
Միաժամանակ հայտարարում ենք, որ «Միտք» վերլուծական կենտրոնն այսուհետև ևս
իր հետազոտությունների ուշադրության կենտրոնում է պահելու հայկական
Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հիմնախնդիրները և ջանք ու եռանդ չի
խնայելու այդ խնդիրներին լուծումներ գտնելու համար:
«Միտք» վերլուծական
կենտրոնի Խորհուրդ
|