2009թ. դեկտեմբերին մի քանի կազմակերպությունների կողմից հիմնադրվեց
«Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը», որի
նպատակն էր միջազգային և այլ օրենսդրությունների հիմքի վրա բարձրաձայնել
ջավախքահայության շրջանում տեղի ունեցող խտրականությունների մասին:
««Միտք» վերլուծական կենտրոնը, որպես հարավկովկասյան տարածաշրջանի բնիկ
ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող
կազմակերպություն, հարկ համարեց դառնալ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր
անդամներից մեկը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միտք» վերլուծական կենտրոնը
մշտապես որպես իր գործունեության ուղղություն ունեցել է քաղաքագիտական,
այլ ոչ թե քաղաքական գործելակերպը, իսկ Համակարգող Խորհրդին անդամակցում են
առավելաբար քաղաքական կազմակերպություններ և Խորհուրդը հանդես է գալիս
որպես նույնատիպ կազմակերպություն, նպատակահարմար ենք համարում, սկսած 2010
թ. օգոստոսի 18-ից, դադարեցնել մեր անդամակցությունը «Ջավախքահայության
իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդում»: Միաժամանակ հայտարարում
ենք, որ «Միտք» վերլուծական կենտրոնն այսուհետև ևս իր հետազոտությունների
ուշադրության կենտրոնում է պահելու հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա
տարածաշրջանի հիմնախնդիրները և ջանք ու եռանդ չի խնայելու այդ խնդիրներին
լուծումներ գտնելու համար», - ասված է «Միտք» վերլուծական կենտրոնի տարածած
հաղորդագրությունում:
|