<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 27.04.2024, 01:37
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Июнь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Июнь » 4 » Մեռնող Ջավախք. Կորում է մեր Ջավախքը, աշխատանք չկա, երիտասարդությունն աշխատանքի համար մեկնում է Ռուսաստան
13:42
Մեռնող Ջավախք. Կորում է մեր Ջավախքը, աշխատանք չկա, երիտասարդությունն աշխատանքի համար մեկնում է Ռուսաստան

Մեռնող Ջավախք. Կորում է մեր Ջավախքը, աշխատանք չկա, երիտասարդությունն աշխատանքի համար մեկնում է Ռուսաստան

Հունիս 03, 2010 | 12:56

Ջավախքի հայաբնակ Սաթխա գյուղի երիտասարդությունը բողոքում է անգործությունից, որի պատճառով մարդիկ լքում են գյուղը: «Երիտասարդները սաղ օրը ավարությունից (անգործությունից) ստեղ կռիվ-մռիվ են անում եւ մեքենայով ֆռռան գը ողջ ժամանակ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հետեւյալ կերպ նկարագրեց գյուղի երիտասարդության առօրյան, գյուղի բնակիչ, 18-ամյա Սերգեյ Խաչատրյանը, ով նոր է ավարտել դպրոցը: Միակ բանը, որ լցնում է Սերգեյի օրը, խոտհունձն է: Սակայն 1800 բնակչություն ունեցող Սաթխայում ողջ օրը պարապ են ոչ միայն երիտասարդները, այլ նաեւ տարեցներն ու միջին տարիքի ներկայացուցիչները:

«Ամբողջ օրը ոչ մի բան չենք անում, մի երկու կով ունենք, չոբանը տարել ա սարեր, իրիկունը կբերի, կկթենք, կաթ կտա, կխմենք»,- ասաց 76-ամյա Մյասնիկ պապիկը, իսկ 69-ամյա Սերգո Տրոյանը նշեց, որ աշխատանք չլինելու պատճառով գյուղի երիտասարդության մեծ մասը, հաճախ թողնելով իրենց կանանց եւ երեխաներին,  արտագաղթում են  Ռուսաստան, Հայաստան կամ մեկ այլ երկիր:

«Մեր Ջավախքը կորած է, աշխատանք չկա, թոշակը քիչ է, կապրինք, բայց վայ էն ապրելուն: Ոչ Վրաստանը կօգնի, ոչ էլ Հայաստանը, իսկ ինչ օգնություն էլ, որ կուգա, իրենք իրենց մեջ կբաժնեն-կգնա»,- ասաց նա:

Գյուղի տարեցներից ոմանք ասում են, որ աշխատանքի բացակայությունը ամենեւին էլ պայմանավորված չէ վրացերենի չիմացությամբ, սակայն հակառակն է պնդում 49-ամյա Ալվարդ Շուշանյանը: Նրա խոսքով, վրացերեն չիմանալու պատճառով շրջանի հայազգի մի քանի պաշտոնյաններ ազատվել են աշխատանքից եւ նրանց փոխարեն հիմա վրացիներն են: «Հայկական դպրոցներում հիմա մեծ ուշադրություն են դարձնում վրացերենին, 1-ին դասարանից մինչեւ 12-րդ վրացերեն են անցնում»,- ասաց տիկին Ալվարդը:

Սաթխայի բնակիչների գոյատեւման հիմնական աղբյուրը Ռուսաստանից ուղարկված գումարներն են եւ գյուղատնտեսական մթերքները, որոնցով դժվար է գոյատեւել: «Մինչեւ Ռուսաստանից փողը չգա, դժվար է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ փող հայթայթել»,- ասաց տիկին Ալվարդը, ով գյուղի բազմաթիվ կանանց նման զբաղված է տնային տնտեսությամբ:

Բոգդանովկայի շրջանի այս գյուղում շատ այլ խնդիրներ էլ կան: Տարեցներն են դժգոհում իրենց թոշակներից, այն չի բավականացնում նույնիսկ գոյատեւելու համար: «Մենք ճնշված ենք, մեզի աշող (ուշադրություն դարձնող) չկա:  Ես մենակ կապրիմ ու 87  լարի փարա կառնիմ, էդով կարանք ապրինք գը՞»-դժգոհեց 76-ամյա Մյասնիկ Կարապխանյանը: «Հեռախոսին 5 լարի կուտանք, բայց 10 րոպե չենք կըրնա խոսինք, լույսը 1կվ/ժ-ը 13 թեթրի է, հացը՝ ալյուրի մեկ մեշոկը, 35-38 լարի է»- իր հերթին ավելացրեց Սերգո պապիկը:

Մաքսակետի հետ կապված խնդիրներ էլ կան: «Հայաստանից հերիք չէ օգնություն չկա, նույնիսկ տամոժնյան չենք կըրնա նորմալ անցնենք, ահավոր վատ բան է, կուզեմ նորմալ ծիրան ուտիմ, բայց 2 կգ բերելու դեպքում նույնիսկ կխոսին, սահմանափակումներ են դրել»,- բողոքեց առեւտրական  Մանվել Մկոյանը:

Ռուս-վրացական հարաբերությունների սրացումից հետո իրավիճակն էլ ավելի է բարդացել Սաթխայում: Հիմա գյուղացիները դժվարությամբ են կարողանում Ռուսաստան «խոպան» գնալ: Այդ պատճառով էլ արտագաղթողների թիվը քչացել է: Սակայն երիտասարդներից շատերը երկքաղաքացիություն են ընդունում՝ հարցին այդ տարբերակով լուծում տալու համար:

Просмотров: 746 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar