<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 19.04.2024, 05:56
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Август 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Август » 31 » Լեռնային Ղարաբաղի ՊՆ. Ադրբեջանցի զինվորն ավելի պաշտպանված է Ղարաբաղում, քան Ադրբեջանում
12:38
Լեռնային Ղարաբաղի ՊՆ. Ադրբեջանցի զինվորն ավելի պաշտպանված է Ղարաբաղում, քան Ադրբեջանում
Օգոստոս 31, 2010 | 12:44

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորի ինքնակամ հանձնվելու փաստին ադրբեջանական լրատվամիջոցների եւ փորձագետների արձագանքին եւ նշել.  «Օգոստոսի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային ուղղությամբ տեղակայված հայկական դիրքապահներին, ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսեյնովի կամավոր հանձնվելու փաստին, Բաքվի լրատվամիջոցներն արձագանքեցին մի շարք իրարամերժ մեկնաբանություններով»:

«Իսկ որոշ այսպես կոչված, «ռազմական փորձագետներ», կատարվածը շտապեցին ներկայացնել ոչ այնպես, ինչպես իրականում եղել է:

«Մեզ միանշանակ հայտնի է, որ Հուսեյնովը չի անցել հակառակորդի կողմը, այլ նրան գերի են վերցրել», - գրել է ադրբեջանցի «ռազմական փորձագետ» Ուզեիր Ջաֆարովը: Դեռ ավելին, վերջինս, ամենայն հավանականությամբ, հիմք ընդունելով սեփական երկրում գերիների ու պատանդների հանդեպ դրսեւորվող ավանդական «գործելաոճը», չի բացառում, նաեւ, որ «հայերը բռնություն գործադրելու միջոցով կստիպեն նրան հանդես գալ հայկական հեռուստատեսությամբ եւ խոստովանել, թե իբր, ինքը կամավոր է հանձնվել հայկական ուժերին, ինչպես նաեւ կպատմի ադրբեջանական բանակում տիրող «բարձիթողի վիճակի» մասին...»,- նշում է  ԼՂՀ ՊՆ-ն:

Ըստ ԼՂՀ պաշտպանական գերատեսչության՝ «շրջանառության մեջ դնելով գերեվարման վարկածը, փաստորեն Բաքվի քարոզչամեքենան հիմք է ստեղծում ոչ միայն կասկածի տակ առնելու սեփական բանակի մարտունակության մասին պարբերաբար հյուսվող դիֆերամբների իրողությունը, այլեւ ենթադրելու, որ ադրբեջանական բանակի առաջնագիծն անպաշտպան է: Հակառակ դեպքում, ինչպե՞ս էր հնարավոր հաղթահարել, իրենց իսկ բնորոշմամբ` ադրբեջանական հզոր բանակի պաշտպանությունը եւ առանց որեւէ կրակոցի ու կորստի գերեվարել դիրքապահ ջոկի հրամանատար Ռոման Հյուսեյնովին...

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե հայկական կողմը կրտսեր սերժանտ Հուսեյնովին կստիպի հեռուստատեսությամբ վարկաբեկել սեփական բանակը, ապա, թերեւս, ադրբեջանական քարոզիչներին հարկ է հիշեցնել, որ այդ մեթոդը բացառապես եղել եւ մնում է Բաքվի մենաշնորհը:

Ինքնակամ կերպով ղարաբաղյան բանակին հանձնված ադրբեջանցի ցանկացած զինվոր, այդ թվում նաեւ` Ռոման Հյուսեյնովը, համոզված եղեք, իրեն ավելի պաշտպանված կզգա, քան այն զորամասում, որտեղ նա ծառայում էր, եւ կօգտվի բոլոր այն իրավունքներից, որոնք ամրագրված են միջազգային օրենքներով, այդ թվում, ինչու չէ, նաեւ ազատ եւ հրապարակային արտահայտվելու հնարավորությունից...»:

ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ 2010թ. հունվարի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի հրետանային դիվիզիոնում տեղի ունեցած արյունալի միջադեպի արդյունքում` ավտոմատային կրակահերթից սպանվել է 6, վիրավորվել` 2 զինծառայող: Կրակահերթն իրականացրել են շարքայիններ Էլխան Ազիզովը եւ Սադիգ Մամեդովը: «Սա այն նույն զորամասն է, որտեղ ծառայում էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը, նա, ով նախընտրել է թողնել իրեն վստահված դիրքը եւ ինքնակամ հանձնվել Պաշտպանության բանակին»:

Просмотров: 517 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar