Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին վիրավորել է Վրաստանի
նախագահին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա
Դավիթայան։ Նրա խոսքով, Վրաստանին աջակցում են ոչ թե նախագահ Միխայիլ
Սահակաշվիլիի համար, այլ որովհետեւ աջակցում են նրա պետականությունը։
«Այդ մասին բազմիցս խոսել է նաեւ Լեհաստանի նախկին նախագահը, ով
ողբերգական մահ ունեցավ։ Այս մասին խոսում է ողջ Եվրոպան եւ ԱՄՆ-ը:
Կոմորովսկիի հայտարարությունն ամբողջությամբ անընդունելի է, ոչ կոռեկտ
եւՎրաստանի համար վիրավորական»,- հայտարարել է Դավիթայան։
Նշենք, որ Բրոնիսլավ Կոմորովսկին Rzeczpospolita պարբերականին տված
հարցազրույցում, հարցին, թե վրացիները կարո՞ղ են հույս դնել ձեր վրա,
ինչպես Կաչինսկիի վրա, պատասխանել է . «Այդ առումով, հավանաբար` ոչ։ Քանի
որ ես արտասահման չեմ գնա միայն այն պատճառով, որ այդպես ուզել է Վրաստանի
նախագահը։ Միեւնույն ժամանակ Լեհաստանը պետք է կողմ արտահայտվի բոլոր
ազգերի ինքնորոշման իրավունքին եւ անկախությանը։ Իսկ Վրաստանի դեպքում
Լեհաստանը չպետք է հրաժարվի նրանից, ինչն իր սկզբունքներից մեկն է. մենք
ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ճիշտ է, մենք չեն
կարող փոխարինել Միացյալ նահանգներին այն դերում, որը, ըստ մեզ, նրանք
ցանականում են խաղալ: Հնարավոր է, որ հենց լեհական կողմի նման համոզմունքի
պատճառով առաջացել են շատ հեռու գնացող հույսեր»։