Երեկ երեկոյան, ժամը 22.25-ին, ոստիկանության
Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Քանաքեռ-Զեյթունի բաժնում
հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի 2-բ շենքի մի բնակարանում
հրազենային վնասվածքով քաղաքացի կա: Մեկնած
օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ին, նշված շենքի բակում անհայտ
մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայից անհայտ անձինք հրազենով կրակ են
արձակել 1987 թ. ծնված Նարեկ Ս.-ի ուղղությամբ` պատճառելով հրազենային
վնասվածքներ: Տուժողը տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական
կենտրոն, այնտեղից` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ
բժշկի տեղեկանքի` տուժողը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Զննությամբ
դեպքի վայրից հայտնաբերվել է ատրճանակի 10 պարկուճ, որոնք ուղարկվել են ՀՀ
ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Ոստիկանության մամուլի
ծառայությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական
փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
|