| Block title |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Июнь » 13 » Կաթողիկոսի այցը հետաձգվել է
22:15 Կաթողիկոսի այցը հետաձգվել է |
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Վրաստան չի այցելի հունիսին, ինչպես նախատեսված էր: Հրավիրող կողմի
խնդրանքով այցը հետաձգվել է մինչև հոկտեմբեր: Այս մասին տեղեկացնում է Մայր
Աթոռի մամլո դիվանը: Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի
ժողովում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ.
Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ժողովականներին ներկայացրել է Կաթողիկոսի`
Վրաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները:
Արքեպիսկոպոսն ասել է, որ Նորին Սրբությունը հոկտեմբերի 22-23-ին
կհյուրընկալվի Իլիա Կաթողիկոս-պատրիարքին, իսկ հոկտեմբեր 24-28-ը
Հովվապետական այց կկատարի Վիրահայոց թեմ` Թբիլիսի և Ջավախք:
|
|
Просмотров: 577 |
Добавил: JAVAXQ
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|