| Block title |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Июнь » 26 » Ջավախքն առանձին նահանգ դառնալու իրավունք ունի
21:35 Ջավախքն առանձին նահանգ դառնալու իրավունք ունի |
«Հայքը» գրում է, որ
ջավախահայերի մոտ անհանգստություն է առաջացնում Վրաստանի «Ազատության
ինստիտուտ» ոչ կառավարական, սակայն ազդեցիկ հասարակական կազմակերպության
կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացված առաջարկը`
Վրաստանը ԱՄՆ օրինակով նահանգների բաժանելու և սենատ ստեղծելու մասին:
Ջավախահայերին անհանգստացնում է այն, թե ինչպես են ստեղծվելու այդ
նահանգները: Նրանց աչքի առաջ է 90-ականների սկզբների փորձը, երբ որոշվեց
շրջանները միավորել երկրամասերի մեջ: Այդ ժամանակ Զվիադ Գամսախուրդիան
հասկանալի պատճառով դիմեց մի անտրամաբանական քայլի, և ոչ թե Ջավախքը
դարձրեց առանձին երկրամաս, այլ Ջավախքին միացրեց Սամցխեն, և արդյունքում
հայերը երկրամասում փոքրամասնություն կազմեցին: Հայաբնակ Ծալկա շրջանը և
Մառնեուլի շրջանի հայկական գյուղերն անցան հիմնականում ադրբեջանցիներով
բնակեցված Քվեմո-Քարթլի երկրամասին: Վրաստանի ներկայիս իշխանությունը
խելամիտ կգտնվի, եթե Ջավախքը, Ծալկան և հայաբնակ գյուղերը միավորի մեկ
նահանգի մեջ: Ջավախքը` որպես պատմաաշխարհագրական մարզ լիարժեք իրավունք
ունի առանձին նահանգ դառնալու: Իսկ եթե նահանգներ դառնան ներկայիս
երկրամասերը, ապա Սամցխե-Ջավախեթին խորհրդարանի վերին պալատում կունենա
երկու վրացի և մեկ հայ սենատոր:
|
|
Просмотров: 519 |
Добавил: JAVAXQ
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|