Մոտ մեկ ամիս առաջ ջավախքցի բանաստեղծուհի
Սիլվա Սիփանուհին Հայաստանից վերադարձել է տուն` իր հետ տանելով մանկանան
Աստվածաշուչը, Հին ու Նոր կտակարանները և աղոթագրքեր: Սակայն վրացի
սահմանապահները նրան թույլ չեն տվել անցկացնել դրանք Ջավախք: Նա ստիպված
գրքերը ետ է ուղարկել` Աշոցք: Սիլվա Սիփանուհին ցույց է տվել
Վրաստանի գրողների միությանը, Հայ գրողների միությանն անդամակցելու
վկայականները, խնդրել է, որ թույլ տան անցկացնել գրքերը, բայց ապարդյուն: Սիլվա Սիփանուհին վրդովված է և մտադիր է այս
առիթով բողոքել: «Սա ի՞նչ սպիտակ եղեռն է: Գիրքը չեն թողնում, որ բերես, բա
հայ երեխեն ի՞նչ կարդա»,- «Հետքի» հետ զրույցում դժգոհեց գրողը: Տպագրման
է պատրաստվում Սիլվա Սիփանուհու նոր գիրքը` 300 օրինակով: Նա մտահոգվում
է, թե ինչպես է դրանք կարողանալու հասցնել Ջավախք:
|