2004թ. հունիս. կազմակերպության աշխատակիցները Ջավախքում
տիրող կացությանը ծանոթանալու նպատակով կատարել են ուղեւորություն Ջավախք
եւ Ծալկա` այցելելով Ժդանովական, Փոկա, Նարդեւան եւ Կարծախ գյուղերը:
2005թ. ամառ-աշուն. «Երկիր» միության աշխատակիցները
ուսումնասիրել են Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի,
Բորժոմիի եւ Ծալկայի շրջանների 33 հայաբնակ բնակավայրերի սոցիալ-տնտեսական
կացությունը:
Ուսումնասիրությունների արդյունքում յուրաքանչյուր բնակավայրի համար
պատրաստվել է ամփոփ տեղեկագիր, որտեղ առանձնացվել են այդ բնակավայրի առջեւ
ծառացած հիմնական խնդիրները:
2005թ. աշուն. Օժանդակություն է ցուցաբերվել Ջավախքի
երիտասարդական մարզա-մշակութային միությանը Ախալքալաքի երիտասարդական
կենտրոնում ինտերնետային կապ հաստատելու գործում:
2005թ. աշուն. հովանավորվելէ Ասպինձայի
Դամալա գյուղում մարզման սրահի ստեղծման «ՋԵՄՄ»-ի ծրագրի ֆինանսավորումը:
2005թ. նոյեմբերի 5-6. «Նարեկացի» արվեստի միության հետ
համատեղ կազմակերպվել է «Կիլիկիա» երաժշտական համույթի համերգները
Տաբացղուր, Գումբուրդո եւ Ախակքալաք բնակավայրերում:
2005թ. նոյեմբերի 13. Աջակություն է ցուցաբերվել «Ջավախքի
երիտասարդական մարզա-մշակութային միությանը» Երեւանում «Ջավախք. ծրագրեր
եւ համագործակցություն» սեմինարի կազմակերպման գործում:
2005թ. նոյեմբերի 19-20. Կազմակերպվել է Հայաստանի
հիմնական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելությունը Ջավախք: Լրագրողները
եղել են Սուլդա, Կարծախ, Գումբուրդո, Բարալեթ, Ախալքալակ բնակավայրերը:
Շրջագայության արդյունքում Ջավախքի մասին լույս են տեսել հոդվածներ
«Առավոտ» եւ «Իրավունք» թերթերում, հեռարձակվել են հաղորդումներ «Հ2»,
«Արմենիա», «Շանթ», Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում:
2006թ. մայիսի 28. «Նարեկացի» արվեստի միության հետ
համատեղ կազմակերպվել է Առաջին հանրապետության տոնին նվիրված համերգ
Ախալքալաքում:
2006 թ. հունիսի 4. Կազմակերպվել է Ախալքալաքում հայ,
վրացական եւ միջազգային հայտնի փորձագետների մասնակցությամբ
«Սամցխե-Ջավախքի խնդիրների քննարկման ձեւաչափը հայ-վրացական
հարաբերությունների համատեքստում» թեմայով աշխատանքային սեմինարի: Մանրամասն
>>
2007 թ. ապրիլի 10. Հայրենադարձության եւ հիմնավորման
Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը եւ Լրատվամիջոցների
կովկասյան ինստիտուտը կազմակերպեցին ԼԿԻ կովկասագիտության բաժնի ղեկավար,
պ.գ.թ. Սերգեյ Մինասյանի «Վրաստանի էթնիկական փոքրամասնություններ.
համարկման ներուժը` երկրի հայ բնակչության օրինակով» աշխատության
շնորհանդեսը:
Մենագրության ստեղծման նախաձեռնությունը «Երկիր» միությանն էր,
տպագրությունն իրականացվեց «Երկիր» միության եւ ԼԿԻ-ի համատեղ ծրագրի
շրջանակներում: Գիրքը կներկայացվեց վրաց հայտնի փորձագետ և քաղաքագետ,
Պաատա Զաքարեիշվիլիի կողմից: Այնուհետեւ կկազմակերպվեց քննարկում` Վրաստանի
էթնիկական փոքրամասնությունների հիմնախնդիրների, Սամցխե-Ջավախքում տիրող
կացության եւ հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների շուրջ:
Շնորհանդեսին մասնակցեցին վերլուծաբաններ, լրագրողներ, քաղաքագետներ,
Հայաստանի քաղաքական ուժերի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական
կառույցների ներկայացուցիչներ: