| Block title |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Июнь » 18 » Հայկական շրջանները Վրաստանում ցանկանում են միավորվել մեկ վարչական միավորի մեջ
22:04 Հայկական շրջանները Վրաստանում ցանկանում են միավորվել մեկ վարչական միավորի մեջ |
Ապրիլի վերջին տեղի է ունեցել «Սամցխե Ջավախք» և «Քվեմո Քարթլի» հասարակական կազմակերպությունները միավորելու նախաձեռնության վերաբերյալ խորհուրդ:
Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ներքաղաքական լարվածությունների պատճառով մի քանի անգամ հետաձգված խորհրդի ժամանակ ընդունվել է բանաձև, որտեղ փաստվում է, որ Վրաստանի վարչա-տարածքային կառուցվածքը դաշնային է և իրենք պատկերացնում են հայկական շրջանները մեկ վարչական միավորի մեջ:
Թորոսյանը չի ճշտել, թե ում է սատարում ջավախահայությունը Վրաստանի ներկայիս քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների ընթացքում: Եվ չնայած որ Ջավախքի հայերը դժգոհ են գործող իշխանություններից, Թորոսյանի խոսքերով, ընդդիմությունից նույնպես նրանք ոչինչ չեն սպասում:
Թորոսյանը հիշատակել է 2005թ. Վրաստանի կողմից ստորագրված կոնվենցիան, որն ընդունվել էր ԵՄ–ի կողմից, համաձայն որի Վրաստանն իր վրա է վերցնում մի շարք պարտականություններ.
«Այդ պարտականությունները Վրաստանը խախտում է ամեն օր, ամեն ժամ, մասնավորապես, Ջավախքում»:
|
|
Просмотров: 538 |
Добавил: JAVAXQ
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|