Главная » 2010»Июнь»9 » Հայերն Ախալցխայում բնակւել են 14-րդ դարից ի վեր
14:56
Հայերն Ախալցխայում բնակւել են 14-րդ դարից ի վեր
Այսօր
լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակոյթի նախարարութեան
պատմամշակութային ժառանգութեան գիտահետազոտական կենտրոնի տնօրէն Յակոբ
Սիմոնեանը խօսեց Վրաստանի Ախալցխա քաղաքում Երևման Սուրբ Խաչ եկեղեցու
շուրջ ստեղծւած իրադրութեան մասին:
Բանախօսը նշեց, որ մարտ ամսին, ահազանգ ստանալով, որ
Երևման Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում հողային աշխատանքներ են ընթանում,
կենտրոնը արշաւախումբ է կազմակեպել` տեղում իրավիճակը աւելի հանգամանալից
ուսումնասիրելու համար: «Երևման Սուրբ Խաչ եկեղեցին յայտնի է եղել դեռևս
18-19-րդ դարի հետազոտողներին»,- նշեց Յակոբ Սիմոնեանը: Ինչ վերաբերում
է հողաշինական աշխատանքների արդիւնքին, ապա ըստ Յ. Սիմոնեանի, գտնւել են
հայատառ արձանագրութիւններ: «Խորանի արևելեան պատի մէջ` ներքուստ,
շարւած էին 4 խաչքարեր, որոնցից 3-ն ունէին հայերէն արձանագրութիւններ»,-
տեղեկացրեց Յ. Սիմոնեանը և յաւելեց, որ այդ խաչքարերի մէջ կարևորագոյնն այն
խաչքարն էր, որի վրայ նշւած էր 1366 թւական: Ըստ նրա, կարող ենք ասել,
որ այդ վկայութիւնը առայժմ մեզ յայտնի գոյութիւն ունեցող ամենահնագոյնն է,
որ փաստում է, որ այս տարածքում հայերը բնակւել են 14-րդ դարից ի վեր: «Այն
մտացածին տեսակէտը, որ Ախալցխայի շրջանը հայաբնակ չի եղել և այդտեղ միայն
Կարնոյ գաղթից յետոյ են հաստատւել հայկական էթնիկ տարրերը, չի
համապատասխանում իրականութեանը. այդտեղ եղել է հզօր հայկական համայնք, որն
իր հետևից թողել է բազմաթիւ խաչքարեր և դրանից կարևորագոյնը Երևման Սուրբ
Խաչի խաչքարերն են»,- ընդգծեց Յակոբ Սիմոնեանը: