<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 13:29
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Август 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Август » 28 » Գյուլն անձամբ կփորձի ԱՄՆ-ի հրեաներին հետ պահել Հայոց ցեղասպանության բանաձեւը սատարելուց
15:27
Գյուլն անձամբ կփորձի ԱՄՆ-ի հրեաներին հետ պահել Հայոց ցեղասպանության բանաձեւը սատարելուց
Օգոստոս 28, 2010 | 11:28

Թուրքիան հասկացել է, որ   Իսրայելի եւ ԱՄՆ հրեական կազմակերպությունների հետ ունեցած լարվածությունը թանկ է նստում Թուրքիայի վրա։ Այդ համատեսքտում ԱՄՆ մեկնած Թուրքիայի ԱԳՆ հատուկ պատվիրակության գործը սեպտեմբերին կշարունակի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական, բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ հրեական կազմակերպությունները հայտնել են իրենց անհանգստությունը Թուրքիայի վերջին շրջանի գործողություններից, այդ թվում՝  Իսրայելի հետ լարվածությունը, Իրանի հարցում ՄԱԿ-ում Թուրքիայի «ոչ»-ը եւ Էրդողանի ամերիկյան վերջին այցերի ընթացքում հրեական լոբբիի հետ չհանդիպելը։

ԱՄՆ-ի հետ կրկին հարաբերությունները վերականգնելու համար ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակությունը վաշինգտոնյան իր հանդիպումներում քննարկել է նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում առկա  խոչընդոտները։

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի անցկացումը կանխելու եւ ԱՄՆ-ում հակաթուրքական տրամադրությունները վերացնելու համար սեպտեմբերի 19-ին  ԱՄՆ մեկնող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կհանդիպի ԱՄՆ-ի հրեական հայտնի կազմակերպությունների հետ եւ կփորձի վերականգնել հին հարաբերությունները։

Թուրքական կողմը սպասում է նաեւ, որ Գյուլի ԱՄՆ այցելության ընթացքում ԱՄՆ ղեկավարությունը կլուծի Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի՝ Ռիկարդիոնեի նշանակման հարցը, ում թեկնածությանը դեմ է հանդես գալիս Կանզասցի սենատորը։

Просмотров: 474 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar