Главная » 2010»Июнь»13 » Ֆրանսիայի պատգամավորը բարձրացրել է Ջավախքահայության խնդիրները
22:13
Ֆրանսիայի պատգամավորը բարձրացրել է Ջավախքահայության խնդիրները
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան
Բլումը, Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության կազմում 2010թ.
ապրիլի 13-16-ին Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի
և կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում
բարձրացրել է ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդիրը:
Պատգամավորի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները չեն լուծում
ջավախքահայության առջև ծառացած խնդիրները էթնկիական փոքրամասնությունների
պաշտպանության եվրոպական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Իր հանդիպումների ընթացքում պրն Բլումը հատուկ կենտրոնացել է վրացական
իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման
դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վրա:
Ֆրանսիացի խորհրդարանականի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները,
հետապնդելով ջավախքահայ ակտիվիստին, առաջնորդվում են ակնհայտ քաղաքական
շարժառիթներով: Վրացաական պաշտոնյաները չեն ընդունել պատգամավորի
փաստարկները՝ փորձելով համոզել պրն Բլումին, որ Վահագն Չախալյանը «մի
սովորական խուլիգան» է, որը կրում է իր «արժանի» պատիժը:
Ներկայացնելով Վրաստան այցի շրջանակներում Ջավախքի խնդիրների շուրջ իր
ունեցած քննարկումների արդյունքները՝ պրն Բլումը հավաստիացրեց «Երկիր»
միությանը, որ նա շարունակելու է ջավախքահայության իրավունքների
պաշտպանության իր ջանքերը և մասնավորապես, քայլեր է ձեռնարկելու Վահագն
Չախալյանի հարցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2010թ. ապրիլի
26-30-ի նստաշրջանում բարձրացնելու ուղղությամբ: