Forbes-ի վերջերս հրապարակած 10 ամենաբարձր
վարձատրվող գրողների ցուցակում տարվա արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է
ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնը: «Եվ եկավ սարդը» եւ «Աղջիկներին
համբուրելիս» գրքերի հեղինակը վաստակել է է 70 մլն դոլար: Ինչպես նշում է ամսագիրը, մինչև 2012 թ.
Պատերսոնի կարողությունը դեռ զգալիորեն մեծանալու է. իր վերջին պայմանագրի
համաձայն թրիլերների հայտնի հեղինակը պարտավորվել է երկու տարում
մեծահասակների համար 11 եւ երեխաների համար 6 գրքերի հեղինակ լինել կամ
համահեղինակ: Forbes-ի ցուցակում Պատերսոնին հաջորդում է Ստեֆանի
Մայերը: Նրան միջազգային համբավ են բերել վամպիրների մասին պատմող «Մթնշաղ»
վեպերը: Մայերի գրքերը թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով, իսկ այդ
գրքերի վաճառքը անընդհատ աճում է. աշխարհում նրա վեպերը վաճառվել են ավելի
քան 100 միլիոն օրինակով: Մեկ տարվա ընթացքում Մայերը վաստակել է 40 մլն
դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է Ստիվեն Կինգը, ում եկամուտը
կազմել է 34 միլիոն դոլար: Հատկանշական է, որ 34 միլիոնից 8 միլիոնը նա
ստացել է իր վաղ շրջանի ստեղծագործությունների վաճառքից: Կինգի վերջին
գիրքը լույս է տեսել 2009 թ. նոյեմբերին եւ վաճառվել է ավելի քան 600,000
օրինակով: Ամենահաջողակ 10 արձակագիրների ցուցակը ըստ Forbes-ի
հետևյալ տեսքն ունի. Ջեյմս Պատերսոն ($ 70 մլն) Ստեֆանի Մայեր
($ 40 մլն) Ստիվեն Կինգ ($ 34 մլն) Դանիելա Սթիլ ($ 32 մլն) Քեն
Ֆոլեթ ($ 20 մլն) Դին Կունց ($ 18 մլն) Ջանեթ Իվանովիչ ($ 17
մլն) Ջոն Գրիշեմ ($ 15 մլն) Նիկոլաս Սպարկս ($ 14 մլն) Ջոան
Րոուլինգ ($ 10 մլն)
|