<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 18.04.2024, 03:47
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Июнь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Июнь » 12 » «Երկիր-Եվրոպա» հայկական կազմակերպությունը դիմել է Ֆրանսիայի նախագահին
23:19
«Երկիր-Եվրոպա» հայկական կազմակերպությունը դիմել է Ֆրանսիայի նախագահին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում գործող «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը նամակ է հղել նախագահ Սարկոզիին Վրաստանի իշխանությունների կողմից ջավախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ին «Երկիր» միությունը, 2010թ. հունիսի 7-8-ին Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի Ֆրանսիա կատարվող պաշտոնական այցի կապակցությամբ Ֆրանսիայում գործող «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը (www.yerkir.eu, կենտրոնակայանը՝ Լիոն) նամակ է հղել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ներկայացրել է Վրաստանի կառավարության կողմից ջավախահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների փաստերը: Նամակում հատուկ անդրադարձ է արվել ջավախահայության իրավունքների համար պայքարող ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեhարդարի հանգամանքներին՝ աղաղակող օրինախախտումներով ուղեկցվող նրա դատավարությանը և շինծու մեղադրանքերով 10 տարվա ազատազրկման դատապարտմանը:

Նամակի ավարտին «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը, նշելով, որ ֆրանսահայությունը գնալով էլ ավելի է մտահոգվում Վրաստանի հայության վիճակով, խնդրել է նախագահ Սարկոզիին միջնորդել իր վրացական պաշտոնակցի առջև՝ ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը դադարեցնելու և Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու հարցում:

Просмотров: 555 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar