Հայ-վրացական սահմանին տեղակայված Բագրատաշենի անցակետը նկատելիորեն
զիջում է նույն սահմանին տեղակայված վրացական կողմի անցակետին։ Հայերն
անցակետով Վրաստան մեկնող և Վրաստանից ժամանող ուղևորների անձնագրերն են
միայն ստուգում, իսկ վրացական կողմը Վրաստան մեկնող ուղևորների բեռները
մանրակրկիտ ստուգման է ենթարկում։ Վրաստանից Հայաստան ժամանող ուղևորների
բեռները, սակայն, վրացական տերմինալում ընդհանրապես չեն ստուգվում։
Վրացական անցակետը համալրված է նորագույն սարքավորումներով և հարմարավետ
պայմաններ ունի։
Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Tert.am-ի թղթակցի հետ զրույցում
հիշեցին, որ նախկինում վրացական կողմն այսքան խիստ հսկողություն չէր
իրականացնում սահմանին։ «Երբ մենք այս անցակետն ունեիքն, նրանք ընդհանրապես
ոչինչ չունեին»,- ասաց անցակետի աշխատակիցներից մեկը։
Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում հայկական կողմը մտադիր է արդիականացնել
Բարգրատաշենի անցակետը, տարածքում անգամ կառուցվելու է կամուրջ. «Մենք էլ
կունենանք ամեն ինչ»։
Անցակետում տեղակայված տարբեր խցիկներում վրացիները երեք անգամ են
ստուգում ուղևորների անձնագրերը, հայերը՝ ընդամենը մեկ անգամ։
Ի դեպ, վրացական կողմի աշխատակիցները հայերին դիմավորելիս՝ աչքի չեն
ընկնում բարեկրթությամբ:
|