Օգոստոս 30, 2010 | 12:17
Թուրքիայի վարչապետ Էրդողանը բասկետբոլի աշխարհի առաջնության
ամենաուշադիր երկրպագուներից մեկն է: Թուրքիայում անցկացվող աշխարհհի
առաջնության երկրորդ օրը այդ երկրի հավաքականը նախնական փուլում 65:56
հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի թիմին:
Այդ հաղթանակից հետո Էրդողանը հայտարարել է, թե երջանիկ է` Ռուսաստանի
նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ, սակայն հավելել է, որ շատ ավելի
կարեւոր է հաղթել Հունաստանին: «Մեր նպատակը խմբում առաջին տեղը գրավելն է:
Ռուսաստանի նկատմամբ հաղթանակն այդ հնարավորությունը տալիս է, անհրաժեշտ է
հաղթել նաեւ Հունաստանին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել Բասկետբոլի
միջազգային ֆեդերացիայի կայքը: