Օգոստոս 30, 2010 | 09:40
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չի հուզում այն փաստը, որ ամերիկացիների
զգալի մասն իրեն համարում են մահմեդական: Նկատենք, որ նման հարցում
անցկացնելու դրդապատճառն այն էր, որ Սպիտակ տան ղեկավարը հավանության էր
արժանացրել 2001թ-ին սեպտեմբերի 11-ին ոչնչացված երկվորյակ երկնաքերերի
տեղում մահմեդական մշակութային կենտրոն կառուցելու նախագիծը:
Pew Research Center-ի անցկացրած հարցման արդյուքներով, յուրաքանչյուր
5-րդ ամերիկացին նշել էր, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը մահմեդական է։
Օբաման մեկնաբանելով այս փաստը, նշել է, որ չի պատրաստվում «լրջորեն
անհանգստանալ» այդ շշուկներից։ Նրա խոսքով, տարածված նման կարծիքի պատճառը
«ապատեղեկատվության ցանցն է»։
ԱՄՆ նախագահը նշելով այն փաստ, որ իրեն անընդհատ մեղադրում, որ ԱՄՆ-ում
չի ծնվել, ասել է. «Ես չեմ կարող բոլորի կողքով անցնել ծննդականը ճակատիս
կպցրած»։
NEWS.am-ն ավելի վաղ հայտարարել էր, որ
հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 18 տոկոսը Օբամային
մահմեդական է համարում։ Անցած տարվա մարտ ամսվա դրությամբ, նման կարծիք էին
հայտնել ամերիկացիների միայն 11 տոկոսը։ Ընդ որում հարցվածների 43 տոկոսն
ընդհանրապես չգիտի, թե ինչ կրոն է դավանում ԱՄՆ նախագահը։