<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 26.04.2024, 14:57
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Август 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Август » 24 » Ախալքալաքի նորոգված Սուրբ Խաչ եկեղեցու դռնբացը կատարվեց Խաղողօրհնեքով
16:52
Ախալքալաքի նորոգված Սուրբ Խաչ եկեղեցու դռնբացը կատարվեց Խաղողօրհնեքով

Երեկ` Ս. Աստվածամոր վերափոխման տոնի օրը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանի և Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տ. Տաթև Մարուքյանի մասնակցությամբ կատարվեց նորոգված Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դռնբացի արարողությունը, ինչպես նաև մատուցվեց պատարագ, խաղողօրհնեքի կարգ և ավանդական մատաղի օրհնություն:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1856 թվականին: 2010-ին սկսվել էր դրամահավաք, որին մասնակցողներից ամենամեծ ներդրում արել է ծնունդով Ախալքալաքցի, իսկ այժմ մոսկվայաբնակ Երվանդ Չոմարյանը: Իսկ երբ խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել, բարերարը համեստորեն ասաց. «Կարևորը եկեղեցին նորոգված է, մնացած խոսքերն ավելորդ են»:

«Այսօր ամենուր նշվում է խախողօրհնության օրը, ինչպես նաև Ջավախքում: Եթե յուրաքանչյուր մարդ, ով քիչ թե շատ ուշադրություն դարձնի մեր հայ մշակույթին, կրոնին, արվեստին ու ավանդույթներին, ինչն արդեն տեղի է ուենում, և արդյունքում այսօր Ջավախքում հայկական ոգին նոր թափ է առնում, կյանքն աշխուժանում է»-ասում է Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը:

Թե ինչու հենց Աստվածամոր վերափոխման տոնին կատարվեց դռնբացի արարողությունը,  բացատրում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը: «Հունվարի 19-ին գտնվում էի Երուսաղեմում և Աստվածամոր գերեզմանին պատարագ ունեցա, իմ խնդրանքն էր, որ Աստված օգնի մեզ, որ կարողանանք Սուրբ Խաչ եկեղացին վերանորոգել: Եվ դա տեղի ունեցավ, գտնվեց բարերար, ով հեռավոր Ռուսաստանից իր օգնության ձեռքը մեկնեց և այստեղ Աստվածամոր օրհնությունը կար»:

Խախողօրհնեքի արարողությունից ու պատարագից հետո տեղի ունեցավ մատաղօրհնեք, որը բաժանվեց ժողովրդին: Եվ այս ամենին հաջորդեց ավանդական ջավախքյան երգն ու պարը դհոլ զուռնայի ուղեկցությամբ:

Просмотров: 521 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar