Օգոստոս 31, 2010 | 13:25
Արգենտինայում 100 տարեկանում մահացել է լեգենդար հարձակվող Ֆրանսիսկո
Վարալյոն: Նա 1930թ. աշխարհի առաջնության Արգենտինա-Ուրուգվայ եզրափակիչի
վերջին մասնակիցն էր: Այդ խաղում Վարալյոյի թիմը 2:4 հաշվով պարտվեց
Ուրուգվային: Պրոֆեսիոնալ կարիերան Վարալյոն անցկացրել է Լա-Պլատայի
«Խիմնասիայում» եւ «Բոկա Խունիորսում»` խփելով 200-ից ավելի գնդակ: Աշխարհի
փոխչեմպիոն, Հարավային Ամերիկայի չեմպիոն, Արգենտինայի եռակի չեմպիոն,
«Բոկա Խունիորսի» երրորդ ռմբարկուն 1994թ. արժանացավ ՖԻՖԱ-ի պատվո
շքանշանի` Պելեի, Բեկենբաուերի, Մյուլլերի, Ռոբսոնի հետ տեղ գրավելով նույն
շարքում, հաղորդում է BBC-ն: