<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 27.04.2024, 08:24
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » Պահված նորություններ

«Հայքը» գրում է, որ ջավախահայերի մոտ անհանգստություն է առաջացնում Վրաստանի «Ազատության ինստիտուտ» ոչ կառավարական, սակայն ազդեցիկ հասարակական կազմակերպության կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացված առաջարկը` Վրաստանը ԱՄՆ օրինակով նահանգների բաժանելու և սենատ ստեղծելու մասին: Ջավախահայերին անհանգստացնում է այն, թե ինչպես են ստեղծվելու այդ նահանգները: Նրանց աչքի առաջ է 90-ականների սկզբների փորձը, երբ որոշվեց շրջանները միավորել երկրամասերի մեջ: Այդ ժամանակ Զվիադ Գամսախուրդիան հասկանալի պատճառով դիմեց մի անտրամաբանական քայլի, և ոչ թե Ջավախքը դարձրեց առանձին երկրամաս, այլ Ջավախքին միացրեց Սամցխեն, և արդյունքում հայերը երկրամասում փոքրամասնություն կազմեցին: Հայաբնակ Ծալկա շրջանը և Մառնեուլի շրջանի հայկական գյուղերն անցան հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո-Քարթլի երկրամասին: Վրաստանի ներկայիս իշխանությունը խելամիտ կգտնվի, եթե Ջավախքը, Ծալկան և հայաբնակ գյուղերը միավորի մեկ նահանգի մեջ: Ջավախքը` որպես պատմաա ... Կարդալ ավելին

Просмотров: 465 | Добавил: JAVAXQ | Дата: 26.06.2010 | Комментарии (0)


 

Վրաստանում հայկական եկեղեցիները խայտառակ վիճակում են գտնվում: Այս մասին Կովկասի ինստիտուտի մարտի 25-ի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Վրաստանում Խաղաղության եւ ազգայնամոլության հետազոտությունների ղեկավար, վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա, այն եկեղեցիները, որոնք մինչեւ հեղափոխությունը հայկական էին, պետք է վերադարձվեն Հայ եկեղեցուն:

Պ.Զաքարեիշվիլին գտնում է, որ Վրաստանում հայերի իրավունքները ավելի շատ պաշտպանվում են, քան խախտվում: Այլ հարց է, որ Վրաստանը պատշաճ կերպով չի կատարում Եվրոխորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես, ազգային փոքրամասնություններին վերաբերող փաստաթղթերի վավերացման հարցով: Նրա գնահատմամբ, թեեւ ազգային փոքրամասնությունների, այդ թվում` ջավախահայության, խնդիրների լուծման որոշակի դինամիկա կա, սակայն իշխանությունները ավելի վճռական պետք է լուծեն այդ խնդիրները: Պ.Զաքարեիշվիլին հաճախ է այցելում Ջավախք եւ գտնում է, որ ջավախահայերի պահանջները հիմնավոր են:

Պ.Զաքարեիշվիլին նշեց, որ Վրաստա ... Կարդալ ավելին
Просмотров: 507 | Добавил: JAVAXQ | Дата: 18.06.2010 | Комментарии (0)


 

Ախալքալաքում կայացել է «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը

2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացավ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառույցի 200-ից ավել նախկին և ներկա անդամներ, Ջավախքում գործող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ջավախքահայ հասարակական գործիչներ:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Ելույթ ունեցան նաև կառուցի անդամներ Ստեփան Հակոբյանը, Վահագն Հակոբյանը, «Ջավախքի մտավորականների միության» նախագահ Ազատ Շիպակցյանը և այլոք:

Ելույթ ունեցողները խոսեցին ջավախքահայության առջև ներկայումս ծառացած հիմնախնդիրների, հայ բնակչության նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների խտրական քաղաքականության առանձին դրևսևորումների և այլ հարցերի մասին: Հատուկ անդրադարձ կատավրվեց Վրաստանում ս.թ. մայիսի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դրանց ջավախքահայության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը:

Համաժողո ... Կարդալ ավելին
Просмотров: 485 | Добавил: JAVAXQ | Дата: 18.06.2010 | Комментарии (0)


 

Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2010թ. հունիսի 8-ին հանդես եկավ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում «Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների աշխատանոց հետխորհրդային տարածքում» թեմայով զեկույցով:

Միջոցառմանը ներկա էր «Նոր Սերունդ» կազմակերպության ներկայացուցիչը, որը ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում Վրաստանի նախագահին ուղղեց հետևյալ հարցը.

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի, Եվրախորհրդի, ֆրանսիական և եվրոպական դիտորդների, մի շարք ոչ-կառավարական կազմակերպությունների վերջին զեկույցներում նշվում է, որ Վրաստանի հարավում բնակվող ազգային փոքրամասնությունների և մասնավորապես Սամցխե-Ջավախք նահանգում բնակվող հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է իրականացվում: Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու վրացական իշխանությունները կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականները, որոնք պահանջում են ապահովել ազգային փորքամասնու ... Կարդալ ավելին
Просмотров: 504 | Добавил: JAVAXQ | Дата: 18.06.2010 | Комментарии (0)

Ապրիլի վերջին տեղի է ունեցել «Սամցխե Ջավախք» և «Քվեմո Քարթլի» հասարակական կազմակերպությունները միավորելու նախաձեռնության վերաբերյալ խորհուրդ:


Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ներքաղաքական լարվածությունների պատճառով մի քանի անգամ հետաձգված խորհրդի ժամանակ ընդունվել է բանաձև, որտեղ փաստվում է, որ Վրաստանի վարչա-տարածքային կառուցվածքը դաշնային է և իրենք պատկերացնում են հայկական շրջանները մեկ վարչական միավորի մեջ:

Թորոսյանը չի ճշտել, թե ում է սատարում ջավախահայությունը Վրաստանի ներկայիս քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների ընթացքում: Եվ չնայած որ Ջավախքի հայերը դժգոհ են գործող իշխանություններից, Թորոսյանի խոսքերով, ընդդիմությունից նույնպես նրանք ոչինչ չեն սպասում:

Թորոսյանը հիշատակել է 2005թ. Վրաստանի կողմից ստորագրված կոնվենցիան, որն ընդունվել էր ԵՄ–ի կողմից, համաձայն որի Վրաստանն իր վրա է վերցնում մի շարք պարտականություններ.

«Ա ... Կարդալ ավելին
Просмотров: 488 | Добавил: JAVAXQ | Дата: 18.06.2010 | Комментарии (0)

  Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանը ԼՂՀ հետ շփման գծի մի քանի հատվածներում հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանցիները կրակել են Նուզգերի, Բաշ Քարավանդայի, Թալիշի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ։ «ԼՂՀ Պաշտպանական բանակի կողմից ձեռնարկված պատասխան գործողություների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակոցները»,- նշված է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Просмотров: 545 | Добавил: JAVAXQ | Дата: 13.06.2010 | Комментарии (0)


Վրաստանում մայիսի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Երկիր» միությունը, որում ասվում է.

«2010թ. մայիսի 30-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան ջավախքահայության կողմից դրանց փաստացի բոյկոտելու պայմաններում: Թեև, ըստ պաշտոնական տվյալների, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում արձանագրվեց համապատասխանաբար 70% և 75% ընտրողների մասնակցություն, սակայն տեղական և միջազգային դիտորդների կարծիքով իրական մասնակցությունը չի գերազանցել 15%-ը: Կեղծված ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարեցին հայության իրավունքները պաշտպանող ջավախքյան ուժերը:

Չմասնակցելով ընտրություններին՝ ջավախքահայությունն իր վերաբերմունքն արտահայտեց վրացական իշխանությունների կողմից վերջին տարիներին Ջավախքո ... Կարդալ ավելին

Просмотров: 574 | Добавил: JAVAXQ | Дата: 13.06.2010 | Комментарии (0)


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վրաստան չի այցելի հունիսին, ինչպես նախատեսված էր: Հրավիրող կողմի խնդրանքով այցը հետաձգվել է մինչև հոկտեմբեր: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը: Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ժողովականներին ներկայացրել է Կաթողիկոսի` Վրաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները: Արքեպիսկոպոսն ասել է, որ Նորին Սրբությունը հոկտեմբերի 22-23-ին կհյուրընկալվի Իլիա Կաթողիկոս-պատրիարքին, իսկ հոկտեմբեր 24-28-ը Հովվապետական այց կկատարի Վիրահայոց թեմ` Թբիլիսի և Ջավախք:
Просмотров: 535 | Добавил: JAVAXQ | Дата: 13.06.2010 | Комментарии (0)


Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան Բլումը, Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության կազմում 2010թ. ապրիլի 13-16-ին Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում բարձրացրել է ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդիրը: Պատգամավորի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները չեն լուծում ջավախքահայության առջև ծառացած խնդիրները էթնկիական փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Իր հանդիպումների ընթացքում պրն Բլումը հատուկ կենտրոնացել է վրացական իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վրա: Ֆրանսիացի խորհրդարանականի կողմից նշվել է, որ վրացական իշխանո ... Կարդալ ավելին
Просмотров: 587 | Добавил: JAVAXQ | Дата: 13.06.2010 | Комментарии (0)


Տոն Ղուշչի գյուղում

2010 թ. մայիի 9-ին կրկնակի տոն էր Ջավախքի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում: Գյուղում նշվեց Մեծ Հայրենականի 65-րդ տարեդարձը եւ պատերազմի վետերաններին նվերներ հանձնվեցին բարերարների կողմից: Դրանց բացի գյուղում վերանորոգվել է Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձանը:

Նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեցին գյուղի նոր մարզադաշտը եւ սպորտային դահլիճը, որոնք համալրված են ամենաժամանկակից մարզական սարքավորումներով եւ նախատեսված են ոչ միայն Ղուշչիի, այլեւ շրջակա գյուղերի (Խաչ-գյուղ, Կարմրավանք, Նարդեւան, Օզնի, Այազմա, Աշխալա եւ այլն) մարզասերների համար:

Գյուղի դպրոցականները ներկայացրեցին բեմականացված ներկայացում հայրենի բնօրրանի մասին, մասնավորապես "Դու ծանո՞թ էս Ղուշչի գյուղին” բանաստեղծությունը: ... Կարդալ ավելին
Просмотров: 634 | Добавил: JAVAXQ | Дата: 13.06.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 20 21 22 23 24 25 »
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar