<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 19.04.2024, 23:52
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » Պահված նորություններ

Բեռլինյան պատի փլուզման 20-ամյակի տարելիցին ասուլիսի ժամանակ անդրադարձան Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

«20 տարի առաջ տեղի ունեցածը շատ դրական իրադարձություն էր: Բեռլինյան պատի փլուզումը դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն գերմանական ժողովրդի համար, այլև ողջ մարդկության, միջազգային հարաբերությունների վրա»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ Տիգրան Կարապետյանի, եթե փլուզվել է Գերմանիայի ժողովրդին ժամանակին բաժանող պատը, նման մի պատ սկսել է առաջանալ Հայաստանի շուրջ:

«Մենք՝ հայերս, պետք է մտածենք, որ չորս կողմից շրջափակված ենք: Եվ կարևոր չէ, որ իրատեսական պատ լինի, որ մենք դա պատկերացնենք»,- ասաց Տ. Կարապետյանը` հավելելով, որ հայության համար հետզհետե բարդ խնդիր է դառնում իր առանձին հատվածների, մասնավորապես՝ ջավախքահայության կարիքների մասին հոգալը:

«Մենք արդեն չենք կարողանում Ջավախքում մեր ազգակիցներին նույնիսկ գրականություն ուղարկել: Իշխանավորը պետք է մտածի, թե ինչ ան ... Կարդալ ավելին
Просмотров: 492 | Добавил: JAVAXQ | Дата: 24.08.2010 | Комментарии (0)

2009թ. դեկտեմբերին մի քանի կազմակերպությունների կողմից հիմնադրվեց «Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը», որի նպատակն էր միջազգային և այլ օրենսդրությունների հիմքի վրա բարձրաձայնել ջավախքահայության շրջանում տեղի ունեցող խտրականությունների մասին:

««Միտք» վերլուծական կենտրոնը, որպես հարավկովկասյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպություն, հարկ համարեց դառնալ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միտք» վերլուծական կենտրոնը մշտապես որպես իր գործունեության ուղղություն ունեցել է քաղաքագիտական, այլ ոչ թե քաղաքական գործելակերպը, իսկ Համակարգող Խորհրդին անդամակցում են առավելաբար քաղաքական կազմակերպություններ և Խորհուրդը հանդես է գալիս որպես նույնատիպ կազմակերպություն, նպատակահարմար ենք համարում, սկսած 2010 թ. օգոստոսի 18-ից, դադարեցնել մեր անդամակցությունը «Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդում»: Միաժա ... Կարդալ ավելին

Просмотров: 482 | Добавил: JAVAXQ | Дата: 24.08.2010 | Комментарии (0)

Երեկ` Ս. Աստվածամոր վերափոխման տոնի օրը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանի և Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տ. Տաթև Մարուքյանի մասնակցությամբ կատարվեց նորոգված Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դռնբացի արարողությունը, ինչպես նաև մատուցվեց պատարագ, խաղողօրհնեքի կարգ և ավանդական մատաղի օրհնություն:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1856 թվականին: 2010-ին սկսվել էր դրամահավաք, որին մասնակցողներից ամենամեծ ներդրում արել է ծնունդով Ախալքալաքցի, իս ... Կարդալ ավելին

Просмотров: 520 | Добавил: JAVAXQ | Дата: 24.08.2010 | Комментарии (0)

Վրաստանի ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում վրացերեն լեզվի դասավանդմանւ հատուկ թրեյնինգներ են անցկացվել: 50 մանկավարժ հաղթել է «Սովորեցնում ենք վրացերենը` որպես երկրորդ լեզու» ծրագրում և ստացել վկայական:  Ծրագրին մասնակցող ուսուցիչներն աշխատելու են Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Կախեթի տարածաշրջաններում:

Մեկ ամսվա ընթացքում մասնակիցները սովորել են հայերեն և ադրբեջաներեն: Ծրագրի ստեղծման հեղինակը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է: «Գրուզիա օնլայնի»-ի փոխանցմամբ, ծրագիրն իրականացնում է Պրոֆեսիոնալ մ ... Կարդալ ավելին

Просмотров: 474 | Добавил: JAVAXQ | Дата: 23.08.2010 | Комментарии (0)

Այսօր Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գոգա Խաչիձեն հայտարարել է, որ Վրաստանի անտառներում դիտավորյալ հրկիզում է եղել: «Իմ սուբյեկտիվ կարծիքով, Սամցխե-Ջավախքում բորբոքված հրդեհը միտումնավոր հրկիզման հետևանքով է եղել, և հետաքննությունն արդեն կասկածյալներ է հայտնաբերել»,- «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարարը:

Գոգա Խաչիձեն նաև տեղեկացրել է, որ վերջին օրերին երկու մեծ հրդեհ է գրանցվել: Առաջինը` Բորժոմի կիրճում, որն արդեն թուլացել է և այլևս վտանգ չի ներկայացնում, իսկ երկրորդը` Ածկուրիում, ... Կարդալ ավելին

Просмотров: 484 | Добавил: JAVAXQ | Дата: 23.08.2010 | Комментарии (0)

«Հավատացյալ անհավատ եմ, տարիներիս հավատում եմ, շուտով 60 տարեկան եմ, ծերանալուս չեմ հավատում, վեցից հետո յոթն ունեմ…»:

2009 թ. գրած բանաստեղծության այս տողերը բնութագրում են Գուրի Եթերին: Գուրի Ավետիսյանին Ջավախքում ճանաչում են որպես բանաստեղծ Գուրի Եթեր: Նրա բանաստեղծությունների լավագույն ու մշտական ասմունքողը կինն է` բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին:

Երկուսն էլ Հայ գրողների միության անդամ են: Բանաստեղծների ընտանիքն ապրում է Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում: 8 երեխա ունեն` 6 աղջիկ եւ երկու տղա: 5-ին արդեն հասցրել են ամուսնացնել եւ 9 թոռ ունենալ:

«Աշխարհում երե ... Կարդալ ավելին

Просмотров: 680 | Добавил: JAVAXQ | Дата: 23.08.2010 | Комментарии (0)


Մոտ մեկ ամիս առաջ ջավախքցի բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին Հայաստանից վերադարձել է տուն` իր հետ տանելով մանկանան Աստվածաշուչը, Հին ու Նոր կտակարանները և աղոթագրքեր: Սակայն վրացի սահմանապահները նրան թույլ չեն տվել անցկացնել դրանք Ջավախք: Նա ստիպված գրքերը ետ է ուղարկել` Աշոցք:

Սիլվա Սիփանուհին ցույց է տվել Վրաստանի գրողների միությանը, Հայ գրողների միությանն անդամակցելու վկայականները, խնդրել է, որ թույլ տան անցկացնել գրքերը, բայց ապարդյուն: Սիլվա Սիփանուհին վրդովված է և մտադիր է այս առիթով բողոքել: «Սա ի՞նչ սպիտակ եղեռն է: Գիրքը չեն թողնում, որ բերես, բա հայ երեխեն ի՞ն ... Կարդալ ավելին

Просмотров: 442 | Добавил: JAVAXQ | Дата: 23.08.2010 | Комментарии (0)



Վրաստանը նպաստում է ԱՄՆ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման երկարաժամկետ նախագծին: Նման կարծիք է հայտնել Սեւծովյան-կասպիական քաղաքական եւ սոցիալական հետազոտոթյությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի այցի արդյունքների ամփոփոման վերաբերյալ հեռուստակամուրջի ընթացքում:

Նրա խոսքով, Վրաստանն ամեն կերպ աջակցում է իր տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայմանը, ճանապարհների անվան տակ թռիչքուղիներ կառուցելով ԱՄՆ ռազմական օդուժի համար: «Մոսկվայի արձագանքը Թբիլիսիի նման գործողություններին պետք է լինի համարժեք: Պարզ է, որ երկու երկրների հարաբերությունները փակուղի են մտել եւ դա այնքան է շարունակվելու, քանի դեռ Վրաստանում կառավարում է Միխայիլ Սահակաշվիլին»,- ամփոփել է փորձագետը:

Просмотров: 516 | Добавил: JAVAXQ | Дата: 23.08.2010 | Комментарии (0)



Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը փլուզվել էր 2009 թվականի նոյեմբերին, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների օժանդակությամբ վերականգնման աշխատանքներ են ընթանում: 1356 թվականին կառուցված հուշակոթողը վերականգնելու աշխատանքները  քննարկելու նպատակով օգոստոսի 5-ից աշխատանքային այցով Թբիլիսի էր մեկնել ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության ղեկավարը նոր է վերադարձել Հայաստան, սակայն հայաստանցի փորձագետները դեռեւս շարունակում են աշխատանքները եկեղեցու վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

Նշենք, որ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունն ա ... Կարդալ ավելին

Просмотров: 583 | Добавил: JAVAXQ | Дата: 15.08.2010 | Комментарии (0)

Ռուսաստանի ջավախահայերը պահանջում են Վրաստանում ազգային փոքրամասնությունների նախարարություն ստեղծել

 

Վրաստանին անհրաժեշտ է ազգային փոքրամասնությունների նախարարություն ստեղծել: Այդ մասին ասված է Ռուսաստանի ջավախահայերի սփյուռքի տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ գործող իշխանությունը համառորեն չի ցանկանում լսել եւ տեսնել առկա խնդիրները, ավելին, չի ընդունում ազգային փոքրամասնությունների գոյությունը, նաեւ չի հետեւում մասնագիտական վերլուծություն պարունակող բազմաթիվ հոդվածներին ու հրապարակումներին, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների խորհուրդներին` Վրաստանում ապրող փոքրամասնությունների վերաբերյալ:

«Ելնելով առկա իրողություններից, նաեւ հաշվի առնելով այն, որ Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների գծով մեկ խորհրդականն ի վ ... Կարդալ ավելին

Просмотров: 470 | Добавил: JAVAXQ | Дата: 15.08.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 18 19 20 21 22 ... 24 25 »
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar