<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 03.05.2024, 04:20
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » Պահված նորություններ

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Ախլցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Օգոստոսի 15-ի Ախլցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Աստվածածնա Վերափոխման տոնին նվիրված Սբ. Պատարագ: Պատարագից հետո ըստ հայ եկեղեցում պահպանված հնագույն ավանդության կատարվեց խաղողի օրհնություն:

Սբ. Պատարագից հետո, եկեղեցու բակում տեղի ունեցավ Սբ. ԱստվածածնիՎերափոխման տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի սաների կողմից:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան կենտրոնի անհատ կատարողներ, ինչպես նաև «Գոհանամք » երգի-պարի համույթը:

Միջոցառման ավարտին կենտրոնի լավագույն սաները պարգևատրվեցին գովասանագրերով:


ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ

... Կարդալ ավելին
Просмотров: 531 | Добавил: JAVAXQ | Дата: 27.08.2010 | Комментарии (0)

Forbes-ի վերջերս հրապարակած 10 ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակում տարվա արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնը: «Եվ եկավ սարդը» եւ «Աղջիկներին համբուրելիս» գրքերի հեղինակը վաստակել է է 70 մլն դոլար:

Ինչպես նշում է ամսագիրը, մինչև 2012 թ. Պատերսոնի կարողությունը դեռ զգալիորեն մեծանալու է. իր վերջին պայմանագրի համաձայն թրիլերների հայտնի հեղինակը պարտավորվել է երկու տարում մեծահասակների համար 11 եւ երեխաների համար 6 գրքերի հեղինակ լինել կամ հ ... Կարդալ ավելին

Просмотров: 519 | Добавил: JAVAXQ | Дата: 26.08.2010 | Комментарии (0)

Երեկ երեկոյան, ժամը 22.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի 2-բ շենքի մի բնակարանում հրազենային վնասվածքով քաղաքացի կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ին, նշված շենքի բակում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայից անհայտ անձինք հրազենով կրակ են արձակել 1987 թ. ծնված Նարեկ Ս.-ի ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ:

Տուժողը տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, այնտեղից` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է ատրճանակի 10 պարկուճ, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նշան ... Կարդալ ավելին

Просмотров: 544 | Добавил: JAVAXQ | Дата: 26.08.2010 | Комментарии (0)

JavaxqՕրեր առաջ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը  ահազանգել էր, թե Թբիլիսիում հատուկ ծառայությունների կողմից վերջերս հայ մանկավարժների սև ցուցակ է պատրաստվել, որում ներառված են հիմնականում հայոց լեզվի և պատմության առարկա դասավանդող մանկավարժները և որոնց այլևս չի թույլատրվում աշխատել ոչ միայն Վրաստանի, այլև Ջավախքի հայկական դպրոցներում:

Այսօր նման ահազանգ է հնչեցնում Թբիլիսիի հայկական ասամբլեյան. «Վրաստանում հայոց լեզվի դեմ «կռիվ» է սկսվել։  Ջավախքում սկսել են կրճատել հայոց լեզվի ջատագովներ հանդիսացող ուսուցիչներին»։

Հայկական ասամբելեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը նշել է որ Վրաստանի հայկական դպրոցների թիվը տարեցտարի կրճատվում է։ Առնոլդ Ս ... Կարդալ ավելին

Просмотров: 458 | Добавил: JAVAXQ | Дата: 26.08.2010 | Комментарии (0)

Վահե Սարգսյան

26/02/10 թ.

Վերջին շրջանում Վրաստանի կրթական համակարգում տիրող խառնաշփոթն ... Կարդալ ավելին

Просмотров: 448 | Добавил: JAVAXQ | Дата: 25.08.2010 | Комментарии (0)

Հայտարարություն

2009թ. դեկտեմբերին մի քանի կազմակերպությունների կողմից հիմնադրվեց «Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը», որի նպատակն էր միջազգային և այլ օրենսդրությունների հիմքի վրա բարձրաձայնել ջավախքահայության շրջանում տեղի ունեցող խտրականությունների մասին:

«Միտք» վերլուծական կենտրոնը, որպես հարավկովկասյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպություն, հարկ համարեց դառնալ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միտք» վերլուծական կենտրոնը մշտապես որպես իր գործունեության ուղղություն ունեցել է  քաղաքագիտական, այլ ոչ թե քաղաքական գործելակերպը, իսկ Համակարգող Խորհրդին անդամակցում են առավելաբար քաղաքական կազմակերպություններ և Խորհուրդը հանդես է գալիս որպես նույնատիպ կա ... Կարդալ ավելին

Просмотров: 461 | Добавил: JAVAXQ | Дата: 25.08.2010 | Комментарии (0)

«Երկիր» միությունը մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցի քննարկմանը

    2007 թ. հոկտեմբերի 15-16-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 91-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցան Վրաստանի կողմից ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված լսումները:

Ի թիվս մարդու իրավունքների ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, քննարկվեց նաեւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը: Այդ քննարկումներին մասնակցեցին  նաեւ Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության ներկայացուցիչները: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից «Երկիր» միությանը իրավունք տրվեց նստաշրջանի շրջանակներում իր անունից կազմակերպել առանձին քննարկում` նվիրված խնդրո առարկա հարցին:

Քննարկման ընթացքում «Երկի ... Կարդալ ավելին
Просмотров: 460 | Добавил: JAVAXQ | Дата: 25.08.2010 | Комментарии (0)

2004թ. հունիս. կազմակերպության աշխատակիցները Ջավախքում տիրող կացությանը ծանոթանալու նպատակով կատարել են ուղեւորություն Ջավախք եւ Ծալկա` այցելելով Ժդանովական, Փոկա, Նարդեւան եւ Կարծախ գյուղերը:

2005թ. ամառ-աշուն. «Երկիր» միության աշխատակիցները ուսումնասիրել են Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի, Բորժոմիի եւ Ծալկայի շրջանների 33 հայաբնակ բնակավայրերի սոցիալ-տնտեսական կացությունը:
Ուսումնասիրությունների արդյունքում յուրաքանչյուր բնակավայրի համար պատրաստվել է ամփոփ տեղեկագիր, որտեղ առանձնացվել են այդ բնակավայրի  առջեւ ծառացած հիմնական խնդիրները:

2005թ. աշուն. Օժանդակություն է ցուցաբերվել Ջավախքի երիտասարդական մարզա-մշակութային միությանը  Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում ինտերնետային կապ հաստատելու գործում:

2005թ. աշուն. հովանավորվել է Ասպինձայի Դամալա գյուղում  մարզման սրահի ստեղծման «ՋԵՄՄ»-ի ծրագրի ֆինանսավորումը:

200 ... Կարդալ ավելին
Просмотров: 547 | Добавил: JAVAXQ | Дата: 25.08.2010 | Комментарии (0)

Ներկայումս Հայաստանի (ներառյալ Արցախը) սահմաններից  դուրս գոյություն ունի մեր պատմական Հայրենիքի` Հայկական լեռնաշարհի մաս կազմող միայն մեկ երկրամաս, որտեղ համախումբ բնակվում են հայերը: Դա Ջավախքն է իր հարակից շրջաններով:

Ըստ վրացական պաշտոնական վիճակագրության հայերը կազմում են Սամցխե-Ջավախքի նահանգի բնակչության շուրջ 60 %-ը, բուն Ջավախքում բնակչության շուրջ 94%-ը (Ախալքալաքի շրջանում` 57,500  եւ Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջանում` 32,900 մարդ): Ծալկայի շրջանում հայերը կազմում են բնակչության շուրջ 55 %-ը (11,500 մարդ): Ամբողջ Վրաստանում բնակվում է շուրջ 250,000 հայ:  

Մի շարք սոցիալ-տնտեսական, կրթամշակութային եւ հոգեբանական գործոնների հետեւանքով ջավախքահայությունը լքում է իր հայրենիքը: Արտագաղթին նպաստում է նաեւ վրացական իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող խտրական քաղաքականությունը: Ոտնահարվում են հայ փոքրամասնության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական եւ կրոնական տարրական իրավունքները:

... Կարդալ ավելին
Просмотров: 576 | Добавил: JAVAXQ | Дата: 25.08.2010 | Комментарии (7)

«Արցախի ազատագրված հողերը չբնակեցվեցին իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` պատասխանելով Aysor-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի անցած տարիների դեմոգրաֆիական քաղաքականությունը:

Նա նշեց, որ շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում Լաչինում, Աղդամում և մյուս շրջաններում: Մ. Եղիազարյանի համոզմամբ` ոչ մեկը չցանկացավ հայ ժողովրդի համար գլոբալ հարց լուծել. «99 %-ն ուզում են իրենց ստամոքսի, իրենց կեցության հարցը լուծել: Դրա համար ոչ մի բան չստացվեց»:

Ազատամարտիկի խոսքերով, եթե մեկն ունի շատ կապիտալ, շատ սեփականություն, ապա դա քամուն չի տալիս ու չի հրաժարվում, այլ տալիս է վարձով, կամ այլ կերպ է օգտագործում:

«Թող մեզ տան Արևմտյան Հայաստանը, մենք կորոշենք` ինչ անել»,- ասաց Մ. Եղիազարյանն ու հավելեց. «Մեզ սպանեցին, մեր վարկանիշն ընկավ: Հենց Արևմտյան Հայաստանը ձեռք բերենք, Նախիջևան, Ջավախք, մեր ռեյտինգը սարսափելի բարձրանալու է: Էլ մենք 8-9 մլն չեն ... Կարդալ ավելին

Просмотров: 508 | Добавил: JAVAXQ | Дата: 24.08.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 17 18 19 20 21 ... 24 25 »
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar