Վրաստանի ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը
Վրաստանի իշխող
կուսակցությունը՝ «Ազգային միացյալ շարժումը», քվեների առավելությամբ
գլխավորում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Կիրակի Վրաստանում անցկացվել են տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Երկրի պատմության մեջ առաջին
անգամ անցկացվել են Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններ, ինչպես նաև
խորհրդարանական միջանկյալ ընտրություններ։
Ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ «Ազգային միացյալ
շարժումը» ստացել է 66,91% քվե։ 11,17% ձայներով երկրորդ տեղում է
Քրիստոնեադեմոկրատական միավորումը։ Երրորդ տեղում ՄԱԿ-ում Վրաստանի նախկին
դեսպան Իրակլի Ալասանիայի «Դաշինք հանուն Վրաստանի»-ն է, որն էլ նախնական
տվյալների համաձայն ստացել է 8,42% քվե։
«Ազգային խորհուրդը», որը միավորում է
երեք ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունների, այդ թվում՝ Վրաստանի
նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի «Հանուն արդար Վրաստանի» շարժումը, առայժմ
ստացել է ձայների 6,94%-ը։ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» շարժումն
առայժմ ստացել է 5,03% քվե։
|