Փետրվարի 14-ին, Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի մեծ դահլիճում, ՀՅԴ «Նիկոլ
Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր «Ջավախքը 21-րդ դարի
մարտահրավերներին ընդառաջ» թեմայով խորհրդաժողով, որի ընթացքում լայնորեն
քննարկվեցին ջավախահայությանը հուզող հիմնախնդիրները։ Խորհրդաժողովին
մասնակցում էին հայաստանյան մի շարք կուսակցությունների (օրինակ՝ ՀՀԿ,
«Նոր ժամանակներ») երիտասարդական միությունների, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, պատմաբաններ։
Քննարկման ընթացքում մատնանշվեցին Ջավախքի հայ ժողովրդի իրավունքները
պաշտպանելու ուղղությամբ առկա հնարավորություններն ու այն
ուղղությունները, որոնցով կարելի է ծավալել հայապահպան գործունեություն՝
չխախտելով Վրաստանի Սահմանադրությունն ու միջազգային իրավունքի նորմերը։
ՀՀ ԳԱԱ ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ա.Մելքոնյանը
նշեց ՀՀ իշխանությունների կողմից կոնկրետ քայլերի ձեռնարկման
կարևորությունը՝ առաջարկելով, օրինակ, բացել Ջավախքում Հայաստանի
ներկայացուցչո
...
Կարդալ ավելին