Վրացի սահմանապահները զաւթել են
սահմանամերձ հողերը
13:52 • 27.05.10 Տաւուշի սահմանամերձ գօտում վրացի սահմանապահներն առաջ են քաշել իրենց հսկիչ կէտերը։
Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Ջաւախք» հայրենակցական միութեան
նախագահ, ԱԺ Պատգամաւոր Շիրակ Թորոսեանը՝ նշելով, որ երէկ նա այցելել է
Տաւուշ։ Ըստ Թորասեանի՝ չեզոք գօտու հողերի զաւթման մասին իրեն պատմել են
գիւղացիները։ Պատգամաւորը յիշեցրեց, որ նմանատիպ իրավիճակ նախկինում արձանագրւել էր Բավրայում։ Ստացւում
է, որ իր հողերը մշակելու համար գիւղացուն անհրաժեշտ է սահմանը հատելու
թոյլտւութիւն՝ փաստաթուղթ ունենալ։ «Ի՞նչ է սա՝ արդեօք բարեկամութի՞ւն», –
այսպիսի հարցադրում արեց Թորոսեանը։ Միութեան նախագահը նշեց, որ վրացի
սահմանապահները դիտարկում են հայ գիւղացու գործունէութիւնը որպէս
անօրինականութիւն, իսկ չեզոք գօտին անցնելիս հայ գիւղացիներին ձերբակալում
են և տեղափոխում Թբիլիսի։
|