<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 27.04.2024, 04:30
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Июль » 5 » Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքն աջարներով վերաբնակեցնելու գործընթացը
12:03
Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքն աջարներով վերաբնակեցնելու գործընթացը

Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը: «Երկիր» միության փոխանցմամբ, սողանքներից տուժած Աջարիայի Խուլո երկրամասից 14 ընտանիքների վերջերս նոր բնակելի տներ են հատկացվել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա գյուղում: Ներկայումս Գորելովկայում արդեն իսկ ապրում է Աջարիայի բարձր լեռնային շրջաններից վերաբնակեցված 50 ընտանիք:

«Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացը Ջավախքի էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված ակնհայտ քայլ է: Տվյալ գործընթացն  ուղղակիորեն հակասում է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի 16-րդ հոդվածին (Վրաստանի կողմից վավերացվել է 2005թ. դեկտեմբերի 22-ին), համաձայն որի` մասնակից-պետությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով եւ նպատակ ունեն սահմանափակել շրջանակային Կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները եւ ազատությունները»,- նշել են հայտարարության հեղինակները:

 «Երկիր» միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել համապատասխան միջազգային կառույցներին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին անհապաղ արձագանքել վրաց իշխանությունների կողմից ջավախահայության իրավունքների կոպիտ ոտնահարման այս նոր փաստին եւ գործուն միջոցներ ձենարկել հայաբնակ շրջաններ աջարների վերաբնակեցման գործընթացը կասեցնելու ուղղությամբ:



Просмотров: 517 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar