Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների
վերաբնակեցման գործընթացը: «Երկիր» միության փոխանցմամբ, սողանքներից
տուժած Աջարիայի Խուլո երկրամասից 14 ընտանիքների վերջերս նոր բնակելի տներ
են հատկացվել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա
գյուղում: Ներկայումս Գորելովկայում արդեն իսկ ապրում է Աջարիայի բարձր
լեռնային շրջաններից վերաբնակեցված 50 ընտանիք:
«Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացը
Ջավախքի էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված ակնհայտ քայլ է:
Տվյալ գործընթացն ուղղակիորեն հակասում է Ազգային փոքրամասնությունների
իրավունքների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի 16-րդ
հոդվածին (Վրաստանի կողմից վավերացվել է 2005թ. դեկտեմբերի 22-ին),
համաձայն որի` մասնակից-պետությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի
միջոցներից, որոնք փոխ
...
Կարդալ ավելին