Ջաւախքում
կան սոցիալ-տնտեսական և կրթամշակութային բազմաթիւ խնդիրներ, որոնց լուծման
համար շատ կարևոր են Հայ-վրացական երկխօսութեան զարգացումն ու դիւանագիտական յարաբերութիւնների ջերմացումը: Այսօրւայ ասուլիսին նման տեսակէտ յայտնեց ԱԺ պատգամաւոր, «Վիրահայերի միասնութիւն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետեանը: «Մեր
պատկան մարմինները խնդիրների լուծման գործում պէտք է համագործակցեն, պէտք
է երկու երկրների միջխորհրդարանական կապերն ամրապնդւեն: Մենք արձանագրել
ենք` որքան յաճախակի են հանդիպումներ լինում, այնքան խնդիրների լուծման
արդիւնաւէտութիւնն ակնյայտ է»,- նշեց բանախօսը: Ըստ նրա` անհրաժեշտ է
խթանել ներդրումները Ջաւախքում՝ սոցիալական վիճակը բարելաւելու նպատակով,
քանի որ դա միայն ջաւախքահայերի խնդիրը չէ: Վարդապետեանը համոզւած է, որ Ջաւախքի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրելով` Հայաստանը ցանկալի արդիւնքի չի հասնի: «Ցանկացած
դէպքում ես կողմ եմ երկխօսութեանն ու յարաբերութիւնների ջերմացմանը: Կոշտ
դիրքորոշումը միշտ չէ, որ ցանկալի արդիւնք է տալիս, երբեմն կարող է նաև
գործընթացին վնասել»,- նշեց նա: Սակայն, ըստ բանախօսի, միակողմանի
զիջումներն էլ անթոյլատրելի են. «Եթէ մենք յաճախ մեր յարաբերութիւնները
որակում են որպէս եղբայրական, ուրեմն այդ եղբայրութիւնը փոխադարձ յարգանք
է ենթադրում»: Միաժամանակ նա նշեց, որ հարկ եղած դէպքում Հայաստանը պէտք է կոշտ դիրոքորոշում որդեգրի:
|