<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Вторник, 23.04.2024, 18:40
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Май » 18 » Ջավախքը 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ
14:03
Ջավախքը 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ
Փետրվարի 14-ին, Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի մեծ դահլիճում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր «Ջավախքը 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ» թեմայով խորհրդաժողով, որի ընթացքում լայնորեն քննարկվեցին ջավախահայությանը հուզող հիմնախնդիրները։ Խորհրդաժողովին մասնակցում էին հայաստանյան մի շարք կուսակցությունների (օրինակ՝ ՀՀԿ, «Նոր ժամանակներ») երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, պատմաբաններ։

Քննարկման ընթացքում մատնանշվեցին Ջավախքի հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ առկա հնարավորություններն ու այն ուղղությունները, որոնցով կարելի է ծավալել հայապահպան գործունեություն՝ չխախտելով Վրաստանի Սահմանադրությունն ու միջազգային իրավունքի նորմերը։

ՀՀ ԳԱԱ ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ա.Մելքոնյանը նշեց ՀՀ իշխանությունների կողմից կոնկրետ քայլերի ձեռնարկման կարևորությունը՝ առաջարկելով, օրինակ, բացել Ջավախքում Հայաստանի ներկայացուցչություն, հիմնել Հայ Առաքելական եկեղեցու առանձին թեմ և այլն։

Բանասիրական գիտությունների թեկնածու Հ.Ալվրցյանը նկատեց, որ անհրաժեշտություն կա առանձին հիմնադրամների օգնությամբ օժանդակել հայ մանկավարժներին, ովքեր պատրաստակամություն կհայտնեն Ջավախքում աշխատելու։ Ի դեպ, Վրաստանի նախագահի կողմից ստեղծված հատուկ հիմնադրամն օժանդակում է Ջավախք գործուղված վրացի ուսուցիչներին։

Նշենք, որ այս տարի առաջին անգամ է, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 150 մլն դրամ Ջավախքի դպրոցների հիմնանորոգման և 30 մլն դրամ՝ հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում, ներքին սփյուռքի՝ Ջավախքի դպրոցների համար գույքի ձեռքբերման նպատակով։

Նկատենք նաև, որ Ջավախքի հիմնախնդիրը դեռևս չի կարելի դիտարկել որպես հայության հասարակական գիտակցության բաղադրամաս։ Այդ մասին են վկայում այն հարցադրումները, որոնք հնչեցվեցին ներկաների կողմից։ Օրինակ՝ արտահայտվեցին կարծիքներ, թե որքանով է տեղին այդ խնդրի արծարծումը չլուծված Ղարաբաղյան հիմնախնդրի պայմաններում, արդյոք դա չի վնասի հայ-վրացական հարաբերություններին, կամ որքանով է ջավախահայությունն ինքը պատրաստ այդ ակտիվ քննարկումներին կամ որևէ կոնկրետ քայլի։ Մինչդեռ, իր բնօրրանում բնակվող Ջավախքի հայերի անվտանգությունը մեր ազգային շահի բաղկացուցիչն է և, այդպիսով, այն պետք է դիտարկել Արցախյան հիմնախնդրի հետ նույն հարթության մեջ։

Ընդհանուր առմամբ, ներկա գտնվողները խիստ կարևորեցին այս խորհրդաժողովի անցկացումը, որն, անկասկած, կնպաստի այս խնդրի շուրջ հասարակության իրազեկմանն ու հասարակական գիտակցության մեջ խնդրի արմատացմանը։

Просмотров: 545 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar