Ջավախքում ոստիկանությունը դուրս է հանել վստահված անձանց
Մայիսի 30-ին Վրաստանում
տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններն էին։
-Ընտրություններին բնակչության
մասնակցությունը շատ ցածր է եղել։ Ինձ ասել են, թե քանի որ ընդդիմադիր
կողմը հանձնաժողովներում մարդիկ չի ունեցել, ընտրությունների ընթացքը
վստահված անձերով է փորձել կարգավորել։ Մի քանի տեղերում ոստիկանությունը
դուրս է հանել վստահված անձանց։ Ասում էին նաև լցոնումների մասին, բայց
արձանագրություններ չկան,-«7օր»-ին ասել է «Ելք»
հասարակական բարեփոխումների կենտրոնի նախագահ Ստեփան Մարգարյանը։
|