<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 18.04.2024, 22:50
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Май » 14 » Ջավախքի պատմությունը
19:46
Ջավախքի պատմությունը
Բնակչություն: Ջավախքի բարձրավանդակում պահպանվածմիջնադարյան գյուղատեղիների խիտ ցանցը(գյուղատեղիների միմյանցից միջին հեռավորությունը 1,5-2կմ է) վկայում է, որ երկրամասը պատմական Հայաստանիառավել խիտ բնակեցված գավառներից էր: Այսպես,թուրքական կառավարության կազմած 1595 թ.«Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար»-իհամաձայն Ջավախքը, որը վարչականորեն բաժանված էրԱկշեհիրի, Խերթվիսի և Անտառային Ջավախքի շրջանների,ուներ ավելի քան 200 գյուղ: XVIII դարի սկզբներիներկրամասում բնակավայրերի թիվը զգալիորեն նվազել էր:Դա ակնառու է «Ջաբա դավթար»-ի տվյալներից: XIX դարերում Ջավախքի ազգային-կրոնական պատկերըգերազանցապես քրիստոնեական էր: Հայերը1 և վրացազգաբնակչության մի մասը բնիկներ էին, մինչդեռՌուսաստանից արտաքսված և քաղաքականնկատառումներով Այսրկովկասում բնակեցված ռուսաղանդավորները Ջավախք էին թափանցել 1841թ.Գանձակի գավառի տարածքից և հաստատվելռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներիմերձակայքում, մասնավորապես` Փարվանա ևՄադաթափա լճերի շրջանում: XIX դարի սկզբներին, ռուս-թուրքական պատերազմներիհետևանքով բնակչության թվաքանակը Ջավախքում խիստնոսրացել էր, սակայն 1830թ-ից հետո աճել՝ ի հաշիվ հայ,ավելի ուշ նաև ռուս վերաբնակիչների: 1893թ. երկրամասնարդեն ուներ 102 գյուղ, 60000 բնակիչ, ընդ որում, 52 գյուղ՝հայ-առաքելականներ (3458 տուն), 8 գյուղ՝ հայ-կաթոլիկներ(807 տուն), 19 գյուղ՝ թուրք, քուրդ, ղարափափախ (638տուն), 9 գյուղ՝ վրացի (347 տուն), 8 գյուղ՝ ռուս դուխոբոր(951 տուն), 6 գյուղ՝ խառնաբնակ՝ հայ, թուրք և վրացի (276տուն)2: 1979 թ. Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջաններըմիասին ունեին 106087 բնակիչ, որից 95923-ը՝ հայ, իսկ3124-ը՝ վրացի: Հայեր: Ջավախքում գտնվող նախաքրիստոնեական շրջանինվերաբերող նյութական մշակույթի այնպիսի հուշարձաններ,ինչպիսիք են վիշապաքարերը, կիկլոպյան ամրոցները,սալարկղային և ժայռափոր թաղումները, իրենցբնութագրական առանձնահատկություններով բաղկացուցիչմաս են կազմում և նույնանում Հայկական լեռնաշխարհիպատմական վաղագույն շրջանի հնդեվրոպական բնիկքաղաքակրթության մշակույթի հետ: Հանգամանք, որնինքնին վկայում է Ջավախքի՝ Հայկական լեռնաշխարհումձևավորված միասնական մշակույթի ոլորտում ընդգրկվածլինելը: IV-VII դդ. պատմական Հայաստանում համընդհանուրտարածում գտած քառակող կոթողների՝ Ջավախքում ևսառատորեն պահպանված նմուշները դարձյալ փաստում ենվաղ միջնադարում երկրամասի՝ հայ մշակույթի անքակտելիև ներկայանալի մաս լինելու մասին: IX-XI դարերից և հատկապես XIII-XIV դդ. կերտվածխաչքարերի բազմաթիվ նմուշները, որոնք գրեթեհավասարաչափ տեղաբաշխված են Ջավախքի տասնյակգյուղերում և հնավայրերում, պատմականսկզբնաղբյուրներին զուգահեռ հաստատում են նշվածժամանակաշրջանում երկրամասի հայկականմշակույթային տարածքին աշխարհագրորեն պատկանելու ևհայաբնակ լինելու իրողությունը: IX-XIV դդ. քաղկեդոնականություն ընդունած և Վրաստանիքաղաքական միավորման գործընթացը գլխավորած ՏայքիԲագրատունիների գերիշխանության օրոք Ջավախքում իհայտ եկած Հայ-քաղկեդոնական ուրույն մշակույթայինշերտի առկայությունը, վկայում է երկրամասի իշխողվերնախավի և հայ ազգաբնակչության մի մասի վրացկաթողիկոսի եկեղեցական իրավասության ներքո գտնվելուև հունադավանությանը հարելու հանգամանքը: Ի տարբերություն նախորդ դարաշրջանի XV-XVI դդ.Ջավախքում նկատվում է անընդմեջ թվապեսմեծամասնություն պահպանած առաքելադավան հայոցմշակույթի աշխուժացում, որն արտացոլվել է հիշյալդարերով թվագրվող խաչքարերի առանձնակիառատությամբ: Սակայն XVII-XVIII դարերում Ջավախքում օսմանյան տիրապետության հաստատմամբ ահագնացող չափերի է հասնում քրիտոնյա բնակչության բռնի մահմեդականացումը, որն առանձնապես համակում է հայ-քաղկեդոնականների շրջանակները ինչպես նաև նախորդդարերի ընթացքում երկրամաս ներթափանցած վրացիներն:Բռնի մահմեդականացված բնակչությունը համալրվեցթուրքական տիրապետության օրոք երկրամասներթափանցած թուրքերի եւ Ախալցխայի փաշաների՝Վրաստանի տարբեր անկյուններից գաղթեցրած և տեղումարագորեն մահմեդականացված վրացիներով: XIX դարում Ջավախքի՝ առանց այն էլ խիստ նոսրացած հայբնակչության քանակն էլ ավելի նվազեց Նադիր շահիարշավանքներից մեկի ժամանակ իրականացվածզանգվածային գերեվարության հետևանքով: Ջավախքի հայկական դիմագիծն էլ ավելի աղճատվեց XIX դարիսկզբներին՝ տարածաշրջան ռուսական ռազմաքաղաքական ներթափանցման սկզբնական շրջանում, որի հետևանքովերկրամասը գրեթե ամբողջապես ամայացավ ևհայաթափվեց: Այնուամենայնիվ, Ջավախքին վիճակված չէրերկարատև ժամանակաշրջանում հայաթափ մնալ, քանի որ1830թ. երկրամասի ամայացած գյուղերում բնակությունհաստատեցին Արևմտահայաստանի տարբեր գավառներից,գլխավորապես Կարնո նահանգից փոխադրված հայերը: Ախալքալաքցի հայ օրիորդ Անհայտ լուսանկարիչ, XIX դարի վերջ Զերծկրոնականհալածանքներից և կեղեքումներից՝ ընդհուպ մինչեւ 1918թ.,Ջավախքի բնակչությունը թևակոխեց բարգավաճման ուզարգացման աննախադեպ ժամանակաշրջան: Սակայն, դրությունը կտրուկ փոխվեց 1918թ. օսմանյան Թուրքիայիբանակների ներխուժման ժամանակ, երբջավախահայության հիմնական մասը անխուսափելիկոտորածից փրկվելու հույսով դիմեց դեպի հարևանգավառները: Ամիսներ անց, երբ վերադարձիհնարավորություն ընձեռվեց, Ջավախք վերադարձավարտագաղթած հայության հազիվ 1/3 մասը: Մյուսները զոհէին գնացել ջավախահայերին հնարավորինս ոչնչացնելուհարմար առիթն օգտագործած վրացականիշխանությունների սանձազերծած շրջափակմանը:Վրացական «Տեր-Զոր»-ի վերածված Բակուրիանիանտառները գերեզմանեցին քաղցի, հիվանդությունների և զինված վրացական հրոսակախմբերի ճիրաններումհայտնված հազարավոր ջավախահայերի: Հակառակ խորհրդային բռնապետության և վրացականիշխանությունների՝ հետևողականորեն իրականացրածազգային խտրական քաղաքականության՝ 1920-ական թթ-իցի վեր ջավախահայերը վերստին շենացրին հայրենիերկրամասը: Հարազատ երկրի նկատմամբ տածած սիրովկայություններից է երկրամասի հարյուրավոր հեկտարտարածությունների անտառապատումը: Խորհրդային վերջին տարիներին նոր եռանդով առաջտարված Ջավախքի հայաթափման ծրագիրը Վրաստանիանկախացումից հետո վերածվեց հետևողականորենիրականացվող պետական քաղաքականությանառանցքային բաղադրիչի: Վրացական իշխանություններիորդեգրած ազգային խտրական քաղաքականությունը,երկրամասը եկվոր վրացական և թուրքական տարրերովբնակեցնելու պարբերական փորձերը, տնտեսականբազմաբնույթ ճնշումները, ինչպես նաև հայատյացության ևբարոյահոգեբանական սադրիչ անհանդուրժողականության մթնոլորտի արմատավորման խրախուսումը Ջավախքի հայազգաբնակչության շրջանում նպաստել են արտագաղթիչափերի կտրուկ աճի: Հայ բոշաներ: Երկրամասում հայ բոշաները խիստ սակավաթիվ են եղել:Նրանց թվաքանակը XIX դարի վերջերին կազմել էընդամենը 31 տուն3: 1892թ. հրապարակվածվիճակագրական տվյալների համաձայն՝ Ջավախքում հայբոշաներ բնակվում էին Ախալքալաքում՝ 25 տուն և Էխթիլագյուղում՝ 8 տուն4: Վրացիներ: Վրաց ազգաբնակչության մուտքը Ջավախք սկսվել է դեռևսնախաքրիստոնեական ժամանակաշրջանից և ներառել միքանի հանգրվան: Որքանով Վրաստանը (Քարթլի, Կախեթ, Իմերեթ),աշխարհագրական և բնակլիմայական տեսանկյունիցառավել նպաստավոր պայմաններ ուներ այգեգործություննու մասամբ հողագործությունն զարգացնելու առումով,նույնքանով երկրի մարզերն անբարենպաստ էին խոշորչափերի անասնապահության զարգացման տեսանկյունից՝անհրաժեշտ ընդարձակ ալպյան գոտիների նկատելիսակավության պատճառով: Ուստի պատահական չէ, որհնագույն ժամանակներից ի վեր Վրաստանի տարբերշրջաններից նկատվում էին վրացազգի անասնապահներիտեղաշարժեր Ջավախքի բարձրավանդակի ուղղությամբ՝ամառային արոտավայրերից օգտվելու համար5: Երևույթ,որը նկատել են նաև վրաց հետազոտողները6: Ամենայնհավանականությամբ, վրացիների մի մասը ժամանակիընթացքում Ջավախքում մշտական բնակություն էրհաստատել այդ ճանապարհով: Դրա ապացույցն էնույնանուն տեղանունների առկայությունը ինչպես Քարթլիիզանազան շրջաններում (առանձին դեպքերում նաև՝Իմերեթում եւ Կախեթում), այնպես էլ Ջավախքում:Օրինակ, Հոկամ՝ Կասպիի շրջանում (համանուն գյուղ՝Ախալքալաքի շրջանում), Մեղվրեկիս՝ Գորիի շրջանում(համանուն գյուղատեղի՝ Ախալքալաքի շրջանում), Մոլիթ՝Իմերեթի Խարագաուլի շրջանում (համանուն գյուղ՝Բորժոմի շրջանի Ջավախքի մաս կազմող հատվածում),Արագվիսպիրի գյուղ և Արագվի գետ՝ Դուշեթի շրջանում(համանուն գյուղ՝ Ախալքալաքի շրջանում), Գոմ՝ Խաշուրի ևԿասպիի շրջաններում (համանուն գյուղ՝ Ախալքալաքիշրջանում), Վերին և Ներքին Ռեխա՝ Գորիի շրջանում(համանուն գյուղ՝ Ծալկայի ջավախամերձ հատվածում) ևայլն: 387թ-ից հետո, երբ Գուգարքի բդեշխության մեծագույն մասը, որպես կիսանկախ վարչատարածքային միավոր,Սասանյան Պարսկաստանի կողմից հայոց թագավորությունից առանձնացվել և կցվել էր Վիրքին,Ջավախքը, զգալի ընդհատումներով, ընդհուպ մինչևՕսմանյան Թուրքիայի տիրապետության հաստատումը,գտնվում էր Վրաստանի տևական քաղաքականգերիշխանության ներքո: Նշված ժամանակահատվածումվրացիների թվաքանակը Ջավախքում քաղաքական նպաստավոր պայմանների բերումով անընդմեջ աճել էր,հատկապես՝ ի հաշիվ հունադավանություն ընդունած ևապա՝ նկատելի մասով վրացացած հայ-քաղկեդոնականբնակչության: Վրաց ազգաբնակչության թիվը տարածաշրջանումմասնավորապես աճել էր XII դարավերջից XIII դարասկիզբընկած ժամանակահատվածում՝ Դեմետրե Բ (1271-1289թթ.)և Դավիթ Զ (1293-1311թթ.) թագավորների օրոք, երբՎրաստանը դարձել էր իրար անընդհատ հաջորդածմոնղոլ-թաթարական ավերիչ արշավանքների զոհը.«...այստեղ հինգ տարի էր ավերումը...: Սովն այնքանծանրացավ, որ պիղծ լեշն առանց խորշանքի ուտում էին:Հրապարակներն ու փողոցները, ճանապարհները, դաշտերնու քաղաքները, գյուղերը լեցուն էին մահացածներով:Մանուկները մահացած մայրերի ստինքներն էին ծծում:Քարթլիի բնակչության մեծ մասը գնում էր Սամցխե՝Բեքայի երկիր, ուր ծախու հաց էր ճարվում» 7: Ջավախքում վրացիների ներհոսքի հերթական փուլը,հակառակ տարածքում թուրքական տիրապետությանհաստատման հանգամանքի, տեղի էր ունեցել XVIII դարիառաջին կեսին: Ախալցխայի փաշաների շարունակականարշավանքների հետևանքով Վրաստանի տարբերշրջաններից գերեվարված եւ փաշայության սահմաններում,այդ թվում նաև Ջավախքում վերաբնակեցված վրացիները,Վախուշտի Բագրատիոնիի վկայությամբ, անմիջապեսմահմեդականանում էին. «Քրիստոսի 1705թ. եւ վրաց 393թ.եկավ Ասլան փաշան եւ նստեց Ախալցխայում...կառուցվում էին գյուղերն ու ավանները, քանի որ այսժամանակ այդ հողերի վրա խաղաղություն էր տիրում: ԵվՔարթլիից եւ Սոմխիթից քշվածները այստեղ էինբնակություն հաստատում, իսկ ավելին՝ Ջավախեթիում՝հիմնականում գերեվարված իմերները եւ խիստ բազմանումէին եւ ընդունում մահմեդականություն, քանի որ հարկվճարելուց բացի գյուղացիներն այլ կորուստ չէին կրում»8: Քաղաքական ապակայունության հերթական շրջանթևակոխած Քարթլիից արտագաղթի նոր հոսանք էր սկիզբառել 1724թ-ից ի վեր, երբ երկիրը վերածվել էր թուրքականու հյուսիսկովկասյան ցեղերի ասպատակություններիթատերաբեմի. «Այս Իսակ փաշան Եսեյի մահից հետոսուլթանի կողմից կարգվել է ողջ Վրաստանի կառավարիչ եւտեր, այսինքն՝ Սամցխե-Սաաթաբագոյի, ողջ Իմերեթի,Քարթլիի, Լոռե-Ղազախ-Շամշադիլոյի եւ Կախեթի: Իսկքանի որ Քարթլին մեծ աղետի մեջ էր, Ջավախեթին եւՍամցխեն բնակեցվեց եւ կառուցապատվեց այնտեղիցեկածներով»9: Երբեմն աննշան չափով տեղի էր ունենումնաև հետադարձ հոսք, այսպես՝ 1801 թ. Քարթլի էրփոխադրվել ավելի վաղ եղած, լեզգիների արշավանքիհետևանքով Ջավախքում ապաստանած վրացիների միփոքր խումբ (17 տուն)10: Այն պնդումները, որոնց համաձայն ջավախաբնակվրացիները ռուսական իշխանությունների կողմիցանհուսալի տարր դիտվելու պատճառով 1828-1829թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքում արտաքսվել էիներկրամասից, ըստ էության, սոսկ այժմյան քաղաքականանհրաժեշտությունից բխած մտացածին հորինվածք է, որըչի հաստատվում պատմագիտությանը հայտնի ոչ միվավերագրով11: 1944թ., Ստալինի կարգադրությամբ, երկրամասիցմահմեդականների աքսորից հետո, տեղի է ունեցել մեղմկլիմա և բարեբեր հող ունեցող թափուր բնակավայրերումվրացիների ծրագրված բնակեցում: Նշված գյուղերփոխադրվեցին նաև Ջավախքի բարձրավանդակում գտնվողսակավաթիվ վրացաբնակ գյուղերի մի քանի տասնյակընտանիքներ, մինչդեռ տեղի հայերը զրկված մնացին նույնարտոնությունից: Այսպիսով, 1950-1970-ական թվականներիընթացքում Ջավախքի բարձրավանդակում վրացիների թիվնարձանագրեց նվազման միտում: 1980-ականների վերջերին երկրամասի ազգային պատկերնարհեստականորեն այլափոխելու հույսով Վրաստանիիշխանությունները ձեռնարկել էին մի շարք գյուղերում(Ազմանա, Ափնիա, Գոգաշեն, Կոթելիա, Հոկամ, Սամեբա ևայլն) վրացալեզու մահմեդական աջարների բնակեցում:Թեպետև բնական աղետի հետևանքովմերձարևադարձային կլիմայով հայտնի ԱջարիայիցՋավախք տեղահանված աջար նորաբնակներն օգտվում էինմիայն իրենց ընձեռած պետական բազմատեսակարտոնություններից, այնուամենայնիվ, նրանց հիմնականմասը չկարողացավ դիմագրավել Ջավախքի խստաշունչառաջին իսկ ձմռանը և, լքելով պետությունից նվեր ստացածերկհարկանի, ընդարձակ առանձնատները, վերադարձան «աղետի ենթարկված» բնակության նախկին վայրեր: Ջավախքի վրացացման պետական ծրագրին մեծապեսաջակցում են նաև վրաց եկեղեցու սպասավորները,հատկապես ի դեմս կրոնապես մոլեռանդ և ազգայնամոլվանականության: Միայն 1990-ական թվականներինՋավախքի տարածքում կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-իգլխավորությամբ և ջանքերով վրաց եկեղեցին հիմնել էվրաց եկեղեցական երեք կենտրոն12: 1991թ. բացառապես հայաբնակ Փոկա գյուղում հիմնվեցվրաց կուսանաց վանք: 2002թ. հոկտեմբերի 17-ին Նիկոլոզարքիեպոսկոպոսի առաջնորդությամբ Ջավախքումկազմավորվել է Ախալքալաքի և Կումուրդոյի թեմը13, իսկ2005թ. վրացական աղոթատուն հիմնվեց նաևԱխալքալաքում: Ռուսներ: Ռուս դուխոբորների մուտքը Ջավախք տեղի է ունեցել1841թ.: Տամբովի շրջանից սերված դուխոբորներն իրենցաղանդի14 մեջ համառելու պատճառով նախ աքսորվել էինՏավրիկյան նահանգի (Ղրիմ) Մելիտոպոլ գավառ, ապաԳանձակի գավառ, որտեղից էլ նրանց մի մասը փոխադրվեցՋավախք15: Մինչև 1845թ. նրանց թվաքանակն իրենցհիմնած 8 գյուղերում (Բոգդանովկա, Գորելովկա,Եփրեմովկա, Ռոդիոնովկա, Սպասովկա, Տամբովկա,Տրոիցկոյե և Օրլովկա) կազմել է 495 տուն, 4097 շունչ16: 1893թ. վերջիններս 8 գյուղերում կազմում էին 991 տուն17: 1990թ. Վրաստանի Նախարարների խորհրդի որոշմամբ՝«նպաստավոր պայմաններ» են ստեղծվել Ջավախքումբնակվող ռուս դուխոբորներին վերադարձը Ռուսաստանդյուրացնելու համար18: 2000-ական թթ. սկզբներին ռուս ազգաբնակչության մինշանակալի հատվածը լքել էր ջավախքյան գաղթագյուղերըև շուրջ 160-ամյա բացակայությունից հետո վերադարձելհայրենիք` Ռուսաստանի Դաշնություն: Թուրքեր: Դեռևս XVI դարի վերջին թուրքական տարբեր ցեղայինտարրի ներկայությունը Ջավախքում խիստ սակավադեպ էր:Օրինակ, 1595թ. Ջավախքի ոչ մի բնակավայրումազգությամբ թուրք բնակիչներ չեն հիշատակվում,բացառությամբ Խերթվիս գյուղի, որտեղ էլ թուրք էին միայնկալվածատերերը: Թուրքական տիրապետությանհաստատումը խթանել էր թուրք տարրի երկրամասթափանցմանը, իսկ XVIII դարում տեղի բնակչության միզգալի մասի բռնի մահմեդականացման հետևանքովվերջիններիս թվաքանակը կտրուկ աճել էր: XIX դարի սկզբներին ռուս-թուրքական պատերազմներիհետևանքով ծայր առած փոխադարձ գաղթերի շնորհիվՋավախքում նվազում է ծագումով թուրք և թուրքացածբնակչության քանակը: Փոխադարձաբար, ԱրևմտյանՀայաստանից Ջավախքում և հարակից Թռեխքում (Ծալկայիշրջան) հանգրվանում են քրիստոնյա բնակիչներ (մեծագույնմասով՝ հայեր): Դեպի ներկայիս Թուրքիայի տարածքթուրքերի հերթական գաղթ տեղի է ունենում 1918-1921թթ.:Ջավախքում, ինչպես թուրք, այնպես էլ մահմեդական այլտարրերը (քրդերը) դադարում են գոյություն ունենալ 1944թ.աքսորի հետևանքով: Նրանցից թափուր մնացած տասնյակ այգեվետբնակավայրեր վրացական իշխանությունների ծրագրայինհոգածությամբ 1940-ական թթ. 2-րդ կեսին հատկացվում ենինչպես տեղի սակավաթիվ, այնպես էլ Վրաստանիհեռավոր զանազան շրջաններից հոծ չափերով փոխադրվածվրացազգի նորաբնակներին: Այսպիսով, հիմնականումԱխալցխայի և վերջինիս հարակից Ադիգենի, Ասպինձայիվարչական շրջաններում թուրքերի աքսորից հետո թափուրմնացած բնակավայրերից շուրջ 80-ը վերածվում ենվրացաբնակ գյուղերի, իսկ շուրջ 40 գյուղ չբնակեցվելովվերածվում է ամայի գյուղատեղիների: Միայն Ջավախքիբարձրավանդակում գտնվող 6 գյուղերում (Դավնիա,Էրինջա, Խավեթ, Կոկիա, Սաղամո, Քարցեբ) բնակությունհաստատեցին մերձակա բազմամարդ ու սակավահողգյուղերի հայերը: Քրդեր: Ջավախքի արևմտյան սահմանագոտում, Վարձունիքիմերձակայքում XVI դարից ի վեր թափանցած յուրուք ևյուզդեջ քրդական ցեղերը XIX դարի վերջերին զբաղեցնում էին Միրաշխան, Նաքալաքև (պատմ. Ծունդա), Դանեթ,Գեորգիծմինդա և այլ գյուղերում (առաջին երկուսը՝ Կուրիաջակողմում): Երկրամասի քուրդ բնակիչներն աքսորվել ենթուրքերի հետ մեկտեղ 1944թ.: Բնակչության տեղաշարժեր: 1829-30թթ. ներգաղթից հետո Ջավախքում հաստատվածհայերի շրջանում նկատվում էին ինչպես ներքին, այնպես էլարտաքին մասնակի տեղաշարժեր: Երևույթն առավելապեսպայմանավորված էր տնտեսական գործոններով ևշարունակվել է մինչև XIX դարի կեսերը:
Просмотров: 2263 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar