Աբխազիայում,
որտեղ բնակչութեան աւելի քան 30 տոկոսը կազմում են հայերը, վերջին օրերին
ուժգնացել են ճնշումները նրանց նկատմամբ, գրում է «Հրապարակ» թերթը:
Թերթի տւեալներով, արդէն փորձեր են ձեռնարկւում Հայ բնակչութեանը հանրապետութիւնից արտաքսելու ուղղութեամբ: Աբխազները,
որոնց դրդում են ռուսները, պահանջում են, որ Հայաստանը ճանաչի
հանրապետութեան անկախութիւնը, հակառակ դէպքում թոյլ չեն տայ, որ հայերը
բնակւեն այնտեղ: Իրավիճակի մասին տեղեկացւած են նաեւ Հայաստանի
իշխանութիւնները, սակայն նրանք չեն շտապում ինչ-որ բան ձեռնարկել, քանի որ
ցանկացած քայլ կարող է յանգեցնել Վրաստանի բացասական արձագանքին, իսկ դա
կը բարդացնի Ջաւախքի հայերի վիճակը: