<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 10:48
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Июль » 8 » Ախալցխացիները խնդրում են չտեղափոխել քահանային
15:19
Ախալցխացիները խնդրում են չտեղափոխել քահանային

Բաց նամակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին

Վեհափառ Տեր

Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Ախալցխա քաղաքի հայ Առաքելական եկեղեցու հավատավորներս խիստ մտահոգված ենք Տ. Մանուկ քահանա Զեյնալյանին Թբիլիսի տեղափոխելու Սրբազանի որոշման կապակցությամբ:

Մեր խորհին համոզմամբ, նրա տեղափոխությունը ուղղակի կապ ունի վերջին շրջանում Ախալցխայի Սբ. Երևման ( Սբ. Խաչ) եկեղեցու շուրջ տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ, քանզի Տ. Մանուկ քահանան այն եզակի մեր հայ հոգևորականներից էր, որը հանուն հայկական հուշարձանի պահպանման չկարողացավ չարձագանքել հայ կաթողիկե եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Այն օրվանից, ինչ Ձեր բարձր տնօրինությամբ Տ. Մանուկ Զեյնալյանը նշանակվեց Ք. Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա, մեր ժողովրդի մոտեցումը եկեղեցու հանդեպ կտրուկ փոխվեց: Ներկայումս Ախալցխա քաղաքում եկեղեցի հաճախողների թիվը մի քանի անգամ ավելի շատ է, քան Սամցխե-Ջավախքի որևէ քաղաքում կամ գյուղում:

Այս կարճատև երեք տարիների ընթացքում Տեր Մանուկ քահանային հաջողվեց փոխել ժողովրդի հնացած մոտեցումը եկեղեցու նկատմամբ, որն առաջացել էր սովետական անաստվածության տարիներին և վաղուց ինչ փոխվելու կարիք ուներ:

Ժողովրդի շրջվելը դեպի մեր հայկական մայր եկեղեցին չի կարող ուրախություն և ոգևորություն չառաջացնել Սամցխե-Ջավախքի նման մեկուսացման մեջ հայտնված տարածաշրջանում, երբ ամենուր արդեն կամաց-կամաց հայկականի ծարավ ու կարիք է զգացվում: 

Հարկ է նաև նշել, որ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանի նախաձեռնությամբ 2008թ. ապրիլից կազմակերպվեց քաղաքի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարսպի շինարարությունը, շնորհիվ որի եկեղեցու տարածքը փակվեց և տարանջատվեց շրջակա փողոցներից,  իսկ 2009թ. եկեղեցին գրեթե ամբողջությամբ վերանորոգվեց:

Այս ամենի հետ մեկտեղ անուշադիր չմնաց նաև քաղաքի Սբ.Նշան եկեղեցին, որը չնայած ախալցխահայության պահանջների, մինչ  օրս չի վերադարձվել Հայ Առաքելական Եկեղեցուն:

2008թ. սեպտեմբերի 27-ից 28-ը  Մյուռոնօրհնեքի արարողության մասնակցելու նպատակով Տեր Մանուկ Զեյնալյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ախալցխացիների համար իր տեսակի մեջ եզակի ու աննախադեպ ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որին բախտ ունեցան մասնակցելու 84 հոգի:

Նմանատիպ ուխտագնացություն տեղի ունեցավ նաև 2009թ. դեպի Տաթևի վանք, որի ընթացքում մեր ժողովուրդը այցելեց հայկական բազմաթիվ սրբավայրեր և ավելի լավ ծանոթացավ մեր մայր եկեղեցու պատմությանը: 

Վեհափառ Տեր

Այս ամենի հետ մեկտեղ ուզում ենք նաև ավելացնել, որ այս երեք տարիների ընթացքում  մեր ժողովրդի և Տ. Մանուկ քահանա Զեյնալյանի  միջև հաստատվել են բավական ջերմ  փոխհարաբերություներ, որի շնորհիվ ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ:

Այսպիսով, ուշացումով, սակայն մեր խորհին շնորհակալությունն ենք ուզում   հայտնել Ձեզ, երեք տարի առաջ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանին Ախալցխա գործուղելու համար և խնդրում Ձեր Սրբությանը օգնել մեզ` Տեր Մանուկ քահանային Ախալցխայից Թբիլիսի չտեղափոխելու հարցում:

Խոնարհաբար մատչիմք ի համբույր Ձեր Սրբության Սուրբ և օծյալ աջոյն:

Ախալցխա քաղաքի հավատավորներս

Просмотров: 555 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar